ԵԿՄ-ն Արցախում զոհված զինծառայող Հրաչ Գալստյանին հետմահու հուշամեդալ շնորհեց
SOCIETYԵրկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի անդամներն այցելեցին Ախուրյանի ծննդատուն՝ զոհված հերոս Հրաչ Գալստյանի նորածին դուստր Անահիտին: ԵԿՄ-ի և ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանի անունից Հրաչ Գալստյանին հետմահու շնորհվեց ԵԿՄ հուշամեդալ: «Ճիշտ է, Հրաչը հերոսի մահով զոհվեց, բայց իր դստեր ծնունդը նոր կյանքի խորհուրդ ստացավ ու ուրախանալ է պետք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Վաչագան Սարգսյանը:
ԼՂՀ Թալիշ գյուղում ապրիլի 3-ին զոհված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը ծնվել է Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:10-ին: Հրաչի ցանկությամբ փոքրիկին կոչել են տատի անունով՝ Անահիտ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



