Երեւանում 7-ամյա տղային մահացու ելքով վրաերթի ենթարկելու դեպքով քրգործ է հարուցվել
SOCIETYԵրեւանում 7-ամյա տղային այսօր՝ մայիսի 7-ին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244-րդ հոդվածով (դեպքի վայրը լքելը):
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 ՍF 813 համարանիշի ավտոմեքենա, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հայտնաբերվել է «ԳԱԶել» մակնիշի 3010 Տ համարանիշի ավտոմեքենա: Ավտոմեքենաներից մեկը հարվածել է երեխային, նա շպրտվել է հանդիպակաց գոտի, իսկ մյուս ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել նրան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



