Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանը ԼՂ խնդրում ստվերային դեր է ստանձնել՝ զինելով երկու կողմերին. գերմանական Zenith

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Եվրոպայի ամենատեւական ռազմական հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանն ստվերային դեր է ստանձնել՝ զինելով երկու կողմերին: Այս մասին գրում է գերմանական Zenith-ը:

Ըստ պարբերականին, 1994-ին կնքված փխրուն հրադադարից հետո միջազգային միջնորդները ապարդյուն փորձել են գտնել այս խնդրի երկարաժամկետ կարգավորում:

Ի՞նչն է պատճառը, որ այս հակամարտության կարգավորումն այդքան բարդ է:

2014-ի ամռանը շփման գծում եղան 1994-ից՝ այսինքն ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ամենալուրջ խախտումները: Այդ խախտումները շարունակվեցին մինչեւ 2015-ը, ընդ որում այնպիսի զինատեսակների գործածումով, որոնք մինչ այդ երկու կողմերն էլ չէին գործածել: Ռեգիոնալ փորձագետները նախազգուշացնում են, որ այս «սառեցված » հակամարտությունը ռազմական էսկաալացիայի վտանգ է պարունակում: Բռնությունները կարող են արագ դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել լայնածավալ ռազմական դիմակայության:

Լեռնային Ղարաբաղը համարվում է Հարավային Կովկասի առանցքային հակամարտությունը, որը նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Վրաստանի ու նրանից անջատված տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ հակամարտությունը, չնայած դրանք 2008-ին հանգեցրեցին Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ հնգօրյա պատերազմի: Հոդվածագիր ու լրագրող Թոմաս դե Վաալը 2003-ին հրատարակեց «Սեւ պարտեզ» գիրքը, որը նվիրված է ղարաբաղյան համակարտությանը՝ այն նկարագրելով որպես ամենաանզիջում ու տեւական հակամարտություն Սեւ ու Կասպից ծովերի միջեւ ընկած ամբողջ տարածաշրջանում: Հենց այս հակամարտությունն է ստեղծում հիմնական խոչընդոտը տարածաշրջանային համագործակցության համար, որն ընդգրկում է երեք հարավկովկասյան պետություններն ու այն երկիրը, որին սովորաբար վերագրում են Եվրոպայի ու Ասիայի միջեւ ցամաքային կամուրջի գործառույթը:

Այս հակամարտության պատճառով Հայաստանի ու հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ փակված սահմանները բոլորովին չեն համապատասխանում այդ կամուրջի գործառույթին: Կասպից ու Սեւ ծովերի միջեւ իսկապես ձեւավորվել է միջանցք՝  Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով անցնող խողովակաշարերով ու երկաթգծային ու ճանապարհային նոր մայրուղիներով, բայց այդ ուղիները շրջանցում են Հայաստանը:

Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վարչական սահմանների երկայնքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում գոյություն չունի նմանատիպ միջազգային մոնիտորինգային առաքելություն: Հազարավոր զինվորներ ու դիպուկահարներ կանգնած են դեմ հանդիման: Սահմանը ներկայացվում է որպես շփման գիծ, որտեղ շփումն առաջին հերթին զենքերին է վերաբերում:

Հայկական կողմը դժվար թե կարողանա խաղաղություն ակնկալել, երբ ներկայումս Բաքվում ռազմատենչ հայտարարություններ են հնչում եւ անվտանգության ոչ մի երաշխիք չի ստեղծվում Լեռնային Ղարաբաղի համար:

Ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներում քաղաքացիական հասարակությունը, որպես կանոն քիչ հեղինակություն է վայելում, հատկապես առաջ է մղում հակամարտության հակառակ կողմի հետ երկխոսություն սկսելու գաղափարներ: Ադրբեջանում վերջին երկու տարում պետությունը կոշտացրել է իր հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ: Բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողներ ու գիտականներ, որոնք Հայաստանի հետ երկխոսության կոչեր էին անում, ձերբակալվել ու բանտարկվել են:

Այս հակամարտությունը պետք է անպայման հայտնվի միջազգային քաղաքական օրակարգում: Եվրամիությունը առայսօր շատ զուսպ մոտեցում է ունեցել այս խնդրի նկատմամբ՝ միջնորդությունը թողնելով ԵԱՀԿ-ին ու Մինսկի խմբին: Լեռնային Ղարաբաղը պետք է հայտնվի միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում, ընդ որում այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը: Բայց այն մնացել է ստվերում Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով: Ռուսաստանը այս հակամարտությունում ավելի շատ ստվերային դեր է ստանձնել՝ զինելով երկու կողմերին՝ չնայած անվտանգության ու քաղաքական ոլորտներում Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններին:

Մեկ այլ արտաքին դերակատար՝ Թուրքիան, հետխորհրդային տարիներին ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: Քիչ հավանական է, որ Թուրքիան կկարողանա չեզոք միջնորդի դեր կատարել այս հակամարտությունում, քանի որ Ադրբեջանին համարում է «եղբայրական երկիր», մինչդեռ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում պատմական խորը արմատներ ունեցող խնդիրներ կան: Անկարայի ու Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ սկսելու փորձը 2008-ին ձախողվեց ղարաբաղյան չկարգավորված խնդրի պատճառով: Փաստորեն այս հակամարտության բացասական հետեւանքները շատ ավելի հեռու են տարածվում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկկողմ դիմակայությունը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia