Գերմանացիները օդային տաքսի են ստեղծել (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Գերմանական e-Volo ընկերությունը Volocopter անունը կրող սարք է ստեղծել, որը կարող է փոխարինել քաղաքային տրանսպորտային միջոցներին:
Ինչպես գրում է Tech insider-ը` թռչող սարքը օդային տաքսու օրինակ է, ու այն սովորական երևույթ կդառնա տարիներ հետո:
Էլեկտրական Volocopter-ը 18 պտտվող տուրբինով և օդով կարող է թռչել չափազանց հանգիստ: Այն նախատեսված է 2 ուղևորի համար:
Սարքն աշխատում է 6 մարտկոցով և ապահովում է 20 րոպեանոց թռիչք, սակայն ընկերությունն աշխատում է թռիչքի ժամանակը երկարաձգելու և մեկ ժամի հասցնելու ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Volocopter-ի վերջնական տարբերակը ունակ կլինի 100 կմ/ժամ արագություն հավաքել:



1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
3
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



