Օրվա բաղադրատոմս. Տորթ «Գարուն»
LIFELife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
4 հատ ձու
150 գրամ շաքարի փոշի
300 գրամ սերուցքային կարագ՝ 150-ը կրեմի, 150-ը՝ բիսկվիտի
250 գրամ դառը շոկոլադ՝ 150 գրամ բիսկվիտ, 100՝ զարդարանք
1,5 թեյի գդալ փխրեցուցիչ
1,5 ճաշի գդալ ռոմ
75 գրամ ալյուր
1 տուփ վանիլային պուդինգ՝ կրեմի համար
50 գրամ շաքարավազ
20 գրամ ժելատին
200 մլ սերուցք
1 տուփ վանիլային շաքարավազ
100 գրամ հատապտուղ
Պատրաստման եղանակ՝
Կարագն ու շոկոլադը հալեցնել․
.png)
Ձուն հարել, ավելացնել հալած կարագն ու շոկոլադը։

Շաքարի փոշին, այլուրը, փխրեցուցիչը միախառնել։

Միախառնել երկու զանգվածքները։ Ավելացնել ռոմը։

Թխել ջեռոցում։

Պատրաստել կրեմը։ Պուդինգը պատրաստել այնպես, ինչպես նշված է տուփի վրա, կարող եք ավելացնել շաքարավազ։

Սերուցքը վանիլային շաքարավազի հետ հարել։

Պուդինգին ավելացնել կարագ ու հարել։

Խմորը կիսել երկու շերտի։

Առաջին շերտի վրա կարող եք շարել բալ կամ հատապտուղ, ըստ ցանկության։
Ժելատինը ջրով բացել, միախառնել պուդինգը, սերուցքն ու ժելատինը։

Քսել կրեմը առաջին ու 2րդ շերտերին ու 2 ժամ դնել սառնարան։

Շոկոլադը հալեցնել, տորթի տրամագծի չափող խոհանոցային թուղթ կտրատել, շոկոլադը քսել վրա, ամրացնել տորթի շուրջ, 30 րոպե դնել սառնարան հետո հանել, թուղթն էլ պոկել։

Վերևի շերտը զարդարել քերած շոկոլադով, հատապտուղներով, անանուխի տերևով։






