ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ, մայիսի 6-ին ընդունել է «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանին, կազմակերպության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանին, ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանին, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է մայիսյան հաղթանակների կերտման գործում ավագ սերնդի՝ մեր հայրերի ու պապերիունեցած ներդրումը:
«Ի վերջո,հաղթանակները սկսվել են Ձեզանից: Այդ ծանր ժամանակահատվածում արագ համախմբվելով՝ Դուք Ձեր ողջ ուժըներդրել եք արտաքին վտանգը չեզոքացնելու և պատերազմից պատվով ու հաղթանակով դուրս գալու համար: Եվայսօր կարող ենք փաստել, որ մեր հաջորդ սերունդները ևս կարողացել են այդ գործի շարունակող լինել և դառնալմերօրյա հաղթանակների կերտողներ»,- դիմելով զրուցակիցներին՝ ընդգծել է նախարար Ասատրյանը:
Հանդիպման ընթացքում վետերանները շնորհակալություն են հայտնել նախարար Արտեմ Ասատրյանին ընդունելության համար, իրենց երախտագիտությունն են փոխանցել ՀՀ կառավարությանը՝50 վետերանների առողջարանային ուղեգրեր տրամադրելու համար, ինչպես նաև բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են դեղորայքի տրամադրմանը, բժիշկների տնային այցերի անհրաժեշտությանը և վետերանների որոշ խնդիրների աջակցությանը:
Նախարարը վստահեցրել է, որ բարձրացված խնդիրների ուղղությամբ աշխատանքներ կտարվեն և կտրվեն հնարավոր լուծումներ»: