Կարեն՝ երբ կողքիդ ընկեր է զոհվում, հայրենիքին այլ կերպ ես նայում
SOCIETYՄեդիամաքսը շարունակում է ներկայացնել ապրիլյան պատերազմի մասնակից շարքային զինվորներին, որոնք հերոսաբար կատարել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրն ու հետ մղել թշնամուն:
Այսօր ներկայացնում ենք 19-ամյա զինծառայող Կարեն Սեդրակյանին, ում մեր թղթակիցը հանդիպել է Արցախի հարավում՝ Ջրականի (Ջաբրյաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:
***
Ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, «տագնապ» հրամանով բարձրացանք դիրքեր. պատերազմ էր՝ բառի ողջ նշանակությամբ, ֆիլմերում տեսածի պես ու շատ ավելի ազդեցիկ: Երբեմն դժվարանում եմ հավատալ, թե այդ ամենն իրականում եղել է:
Ամենակարեւորը, որ թե դիրքում կանգնած, եւ թե հետո դիրք բարձրացած տղաները խուճապի չեն մատնվել ու կարողացել են մինչեւ վերջ անել իրենց գործը:
Շատերին Աստված է պահել: Մեր կացարանից քիչ հեռու մի խաչ կա, երկու ժամ շարունակ կրակում էին այդ խաչի ուղղությամբ, բայց խաչին ոչինչ չեղավ: Այդ ժամանակ կրկին հասկացանք, որ գործ ունենք հիվանդ հոգեբանությամբ թշնամու հետ:
***
Ընդամենը 10 ամիս է՝ ծառայության մեջ եմ: Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում: Այդ մի քանի օրվա ընթացքում տեսա ու հասկացա շատ ավելին, քան ողջ կյանքում: Երբ հողի համար թեժ կռիվ է գնում, ու կողքիդ ընկեր է զոհվում, իսկ արկերն աջ ու ձախ պայթում են, այդ պահին նոր հասկանում ես, թե իրականում ինչ ասել է հայրենի հող, հող պահել ու կռվել այդ հողի համար:
Մանրամասները՝ Mediamax.am-ում:



