Խոշոր վթար Սիսիանում. «Ֆոլքսվագենը» շրջվել է. կա 4 վիրավոր
SOCIETYՄայիսի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.45-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



