Համբարձման տոնը նշվել է Երևանի վարչական շրջաններում
SOCIETYՀամբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշել է մայիսի 5-ին: Օրվա խորհրդով մայրաքաղաքի վարչական շրջանների եկեղեցիներում, հարակից տարածքներում ու կրթօջախների բակերում կազմակերպվել են միջոցառումներ` երեխաների օրհնության կարգով, ծաղկեփ նջեր կապելով, երգուպարով, ծեսին բնորոշ այլ միջոցառումներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եկեղեցական տոնացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող միջոցառումների գլխավոր նպատակը նաև մեր ազգային, ավանդական սովորույթներին, հատկապես մատաղ սերնդին հաղորդակից դարձնելն է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



