Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


«Թող թշնամին լավ զենքեր առնի, մենք էլ կխլենք իրենցից ու դրանցով կկռվենք». այսօր պարգևատրված Արման Ավետիսյանի հարցազրույցը

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Blognews-ը կրկին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր, որտեղ կրկին հանդիպեցինք ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին։ Տղաները, ինչպես միշտ, հյուրերին դիմավորում են ժպիտով, թեև, ինչպես ՊԲ զինծառայող Արման Ավետիսյանը նշեց, միայն իրենք գիտեն՝ ինչ է թաքնված այդ ժպիտի հետևում։ 

Արմանը հպարտ է, որ ապրիլին կարողացել են անառիկ պահել հայրենիքի սահմանները, սակայն չի կարող նաև չտխրել. պատերազմի դաշտում ընկերներին է կորցրել. «Մեր դիրքից 2 հոգի ենք ողջ մնացել, մյուսները՝ Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, Գրիգոր Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, անհայտ կորածների ցուցակում էին, ավելի ուշ իմացանք, որ զոհվել են։ Երեկ էլի տղաների նկարներն էի նայում, հիշեցի իրենց, նման դեպքերում չեմ կարող չտխրել»։

Արմանն այսօր պարգևատրվել է ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության և քաջության համար։ Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 2-ի առավոտյան՝ մի քանի ժամ թշնամու դեմ կռիվ մղելուց հետո, երբ գնացել է վիրավոր լեյտենանտ Աշոտ Շահբազյանին օգնության հասնելու և անցել է վտանգավոր ճանապարհով։ Նռնակի պայթյունից ոտքի մի մասը կորցրած զինվորը վիրավորվելուց հետո էլ շարունակել է օգնել ընկերներին՝ պահունակներն է լիցաքավորել, նռնակներ տվել տղաներին... Այդ պահին արդեն չէր մտածում, որ ոտնաթաթը չկա։

Հիմա Արմանը հենակներով է քայլում, թեև դեռ չի կարողանում հարմարվել հենակներին։ Երբ զրուցում էինք, Պաշտպանության նապխարարությունից հյուրեր եկան տղաների մոտ, Արմանն ասաց՝ տես իր ոտքերն էլ չկան, պրոտեզ է, նորմալ քայլում է։

19-ամյա զինծառայողը կարծում է, որ պետք չէ վախենալ թշնամու զինվածության աստիճանից, ասում է, միևնույնն է, նրանք թույլ են. «Ասում են՝ թշնամին ուժեղ զենքեր ունի, մենք դրա թույլն ունենք, բայց, ինչպես Մոնթե Մելքոնյանն էր ասում, մենք չպիտի խփենք թուրքերի տանկերը, քանի որ դրանք մերն են, պիտի գրավենք։ Հիմա իրենք թող լավ զենքեր առնեն, մենք էլ կխլենք իրենցից։ Ամբողջ պատմության մեջ մենք միշտ անհավասար պայքար ենք մղել, բայց թշնամուն սպանել ենք, իր զենքն օգտագործել։ Զենքը կապ չունի, կարևորը խելքն է, որն իրենք չունեն»,- հպարտորեն ասաց վիրավոր զինծառայողը ու հավելեց, որ իրենց դիրքի վրա 40-50 հոգի է հարձակվել, իրենք 8 հոգով են եղել, սակայն մի քանի ժամ պայքարել են թշնամու դեմ։ «Եթե զինամթերքը  չսպառվեր, իրենց ավելի շատ հետ կմղեինք։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ մեր զենքը քիչ չի եղել, նորմալ զինամթերք ենք ունեցել, որը բավարար է եղել 2-3 ժամվա կռվի համար, այդքան ժամանակում նույնիսկ գնդից կարելի է զենք հասցնել դիրք։ Անվտանգությունից ելնելով էլ չի կարելի դիրքում դրանից շատ զենք ունենալ։ Մեր զինամթերքը սպառվեց միայն, որովհետև իրենք լավ ուսումնասիրել էին ամեն ինչ, ռմբակոծում էին թիկունքն ու օգնող ուժը չէր կարողանում մոտենալ, բայց հրամանատարները մի կերպ եկան, հասան, մալադեց հրամանատարներին»,- ասաց նա։

Արմանն Արարատից է, հպարտությամբ նշեց, որ Վազգեն Սարգսյանի համերկրացին է, ապա հիշեց, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցազրույցը, որում նա ասել է՝ «Չէի պատկերացնում, որ այն երեխաները, որոնք նախորդ կռվի ժամանակ դեռ չէին ծնվել, որոնց ծնվելու համար մենք կռիվ էինք տալիս, այսօր մեզ, մեր երեխաներին ու թոռներին այսպես կպաշտպանեն»։

«Ճիշտը կասեմ, ես չեմ սիրել ծառայությունը, չեմ սպասել՝ երբ եմ գնալու բանակ, երբ զորակոչվեցի, քիչ-քիչ ընտելացա զինվորական կյանքին, բայց այս դեպքերից հետո շատ եմ սիրում, ահավոր շատ, որովհետև հասկացա ծառայության կարևորությունը։ Մինչև ծառայությունս չէի եղել Արցախում, չէի գնահատում, մտածում էի՝ հող է էլի, սակայն, երբ գնում ես առաջնագիծ, հասկանում ես, որ դա քոնն է ու պիտի պահես։ Այդտեղ քո ծնողների սերնդի, քո, ընկերներիդ արյունն է թափվել։ Այն ժամանակ էլ էի հասկանում, բայց մտածում էի՝ եթե մի բան լինի, դաշնակից երկրները կօգնեն, հիմա հասկացա, որ ամեն ինչ ինքնուրույն պիտի անենք, ոչ մի երկրի վրա պետք չէ հույս դնել՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ամերիկայի, ո՛չ մեկի։ Մենք մեր ուժերով ավելին կանենք։ Եթե տղա ես, անպայման պիտի ծառայես։  Ճիշտ է, ես առանց ոտքիս մի մասի վերադարձա, բայց չեմ տխրում, դա էլ իմ պարտքն էր։ Պատերազմի ժամանակ չամիչ չեն բաժանում։ Սա պատերազմ էր բառիս բուն իմաստով. 5-6 մետրի վրա տեսնում ես թուրքին, որը պատրաստ է գալ, քեզ մորթել, բայց դու պիտի իրեն սպանես,- նշեց Արմանը ու հավելեց, որ սահմանին բոլորը մի նպատակ ունեն՝ հետ գնալ իրենց օջախները,- հենց դա էլ մեզ միավորում և ուժ է տալիս։ Այս ամենից հետո նաև ուրիշ կերպ ես սկսում գնահատել ծնողիդ։ Եթե հայ զինվորը մոր կարոտով բարձրանում է պոստեր, իրեն անհնար է հաղթել, ինքն ամեն ինչ անելու է, որ հետ գա տուն։ Երբ վիրավորվեցի, միայն մորս մասին էի մտածում, ասում էի ՝ տարեք մորս տենամ, հիմա տղաներն ասում են՝ տեսա՞ր, որ ասում էինք կտեսնես մորդ»։

Արմանը նշեց, որ պատերազմը շատ բան է փոխել։ «Այնքան բան ես տեսնում, որն անընդհատ հիշողությանդ մեջ է, ճիշտ է, կարող է ժպտաս, ուրախ լինես, սակայն միայն դու գիտես, թե դա ինչ ժպիտ է։ Դա լրիվ ուրիշ զգացողություն է։ Պատերազմը փոխում է կյանքդ, մեջդ հայրենասիրական ոգի է արթնանում, որը մինչ այդ անծանոթ էր։ Մինչև սահման չես հասնում, հայրենիքի արժեքը չես հասկանում, իսկապես, հայրենիքը՝ մայրաքաղաքը, սահմաններից է սկսվում։ Խրամատում նույնիսկ սուրճ խմելն է ուրիշ։ Պոստում կանգնած հաճախ մտածում ես՝ տեսնես քաղաքում զբոսնող մարդիկ, ովքեր քեզ չեն էլ ճանաչում, մտածո՞ւմ են, որ հիմա դու պոստում կանգնած ես, պահում ես երկրի անվտանգությունը»,- ասաց նա։

Հրադադարի որոշման հետ Արմանը համաձայն չէր. «Կցանկանայի առաջ գնայինք։ Երկաթը պետք էր տաք-տաք ծեծել, ինչ արել էին, պիտի պատասխանը տայինք, սակայն թուրքերը հասկացան, որ հայ ազգը ոտքի է կանգնել ու իրենց հրադադար է պետք։ Արդեն քահանաներն էին զենք վերցրել ու եկել մարտի դաշտ։ Իրենք հասկացան, որ չեն կարող առաջ գալ»։

Արմանն այլևս չի կարող վերադառնալ ծառայության, սակայն նշեց, որ անպայման գնալու է ընկերների մոտ։ «Սահմանին կանգնած տղերքը, թող միշտ իմանան, որ իրենց հետ եմ, իրենց ուժ, համբերություն ու անփորձանք ծառայության։ Մենք պիտի հաղթենք այս պատերազմը, դա նույնիսկ  քննարկման հարց չէ, քանի որ դա մեր հողն է, մենք էդտեղ արյուն ենք թափել, ես այդտեղ ոտքս եմ կորցրել, ընկերս՝ կյանքն է տվել»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan