Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան
SOCIETYԳյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավե տիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ Պերմյակովը նեկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկսրները:
Դատավոր Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ի պատասխան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան դատակոչվելու մասին գրության, գործով վկաներ` Ժդանովը, Կուզնեցովը, Վոլկովը և Ժիլտովը, դիմումներ էին ուղարկել, որոնցում նշված էին, որ իրենք ընտանեկան հարցերի կամ հնարավորության բացակայության պատճառով, հրաժարվում են ներկայանալ Գյումրի` համաձայնելով հրապրակել իրենց նախաքննական ցուցմունքները: Նրանք Պերմյակովի ծառայակիցներն են: Դատարանի որոշմամբ հրապարկվեցին նրանց նախաքննակա ցուցմունքները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահըվրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող< /i>գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեականգործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրվածմեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համաÖ € օգոստոսի 12-ին դատապարտվել է 10տարվա ազատազրկման:



