Մշակվել Է աշխարհում առաջին հոլոգրաֆիկ ճկուն սմարթֆոնը
SOCIETYՔինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված Է Human Media Lab լաբորատորիայի YouTube-Էջում, որտեղ կատարվել Է մշակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
HoloFlex-ը հանդերձված Է հոլոգրաֆիկ ճկուն դիսփլեյով, որի շերտերից մեկը բաղկացած Է միկրոսկոպիկ լուսացիր ոսպնյակներով: Այդ կերպ Էկրանին հայտնվում Է ծավալադիտական պատկեր, որը կարող Է միաժամանակ դիտել մի քանի մարդ, ըստ որում հատուկ ակնոց չի պահանջվում:
Ի տարբերություն գոյություն ունեցող՝ ճկուն դիսփլեյներով գաջեթների, HoloFlex-ն Էկրանի կորացումներն ընդունում Է որպես հրամաններ: Այսպես, օրինակ, օգտատերը կարող Է փոխել հեռավորությունը վիրտուալ օբյեկտների միջեւ՝ ճկելով սմարթֆոնը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



