Գեղարքունիքի մարզի սոցիալական ապահովության տարածքային գրասենյակներում փաստագրվել է 16 հազար 341 ընտանիք
SOCIETYԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում ամփոփվել են այս տարվա առաջին եռամսյակում ընտանեկան նպաստից օգտվողների, սոցիալական, հրատապ դրամական օգնություն ստացողների, նորածինների միանվագ դրամանական օգնության եւ այլ դրամական աջակցությունների ու փոխհատուցումների մասին տվյալները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնից, հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին Գեղարքունիքի մարզի սոցիալական ապահովության տարածքային գրասենյակներում փաստագրվել է 16 341 ընտանիք, որոնցից 3 456-ը՝ Գավառի, 6 281-ը՝ Մարտունու, 2 314-ը՝ Սեւանի, 3 031-ը՝ Վարդենիսի եւ 1 259-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում: Նշված ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում աղքատության ընտանեկան նպաստից օգտվել է 11 669 ընտանիք, որոնց վճարվել է 1 միլիարդ 157 միլիոն 717 հազար 500 դրամ: Գավառի տարածաշրջանում վճարվել է 2 406, Մարտունիում` 4 662, Սեւանում` 1 496, Վարդենիսում` 2 403 եւ Ճամբարակում` 712 ընտանիք: Գավառի տարածաշրջանում վճարվել է 230 միլիոն 669 հազար 500 դրամ, Մարտունիում` 482 միլիոն 743 հազար դրամ, Սեւանում` 138 միլիոն 750 հազար 50 դրամ, Վարդենիսում` 237 միլիոն 935 500 հազար դրամ եւ Ճամբարակում՝ 67միլիոն 619 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզում սոցիալական նպաստից օգտվել է 1 686 քաղաքացի, որոնց տրամադրվել է 87 միլիոն 482 հազար դրամ օգնություն:
Գավառում սոցիալական նպաստ ստացել է 300, Մարտունիում` 336, Սեւանում` 350, Վարդենիսում` 443, Ճամբարակում՝ 257 քաղաքացի:
Գավառի տարածաշրջանում վճարվել է 15 միլիոն 453 հազար, Մարտունիում` 17 միլիոն 306 հազար, Սեւանում` 18 միլիոն 54 հազար, Վարդենիսում` 5 միլիոն 916 հազար եւ Ճամբարակում՝ 13 միլիոն 783 հազար դրամ:
Հրատապ օգնություն մարզում տրվել է 695 ընտանիքի, որից 150 ընտանիք՝ Գավառի, 239-ը՝ Մարտունու, 96-ը՝ Սեւանի, 166-ը Վարդենիսի, 44-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններից: Գավառում վճարվել է 7 միլիոն 741 հազար, Մարտունիում` 12 միլիոն 223 հազար, Սեւանում` 4 միլիոն 896 հազար, Վարդենիսում` 8 միլիոն 483 հազար եւ Ճամբարակում՝ 2 միլիոն 295 հազար դրամ:
Նպաստառու ընտանիքներում ծնված երեխաների միանվագ օգնություն է ստացել 229 ընտանիք:
ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում է ստացել 263 ընտանիք, որից 14-ը՝ Գավառի, 12-ը՝ Մարտունու, 8-ը՝ Սեւանի, 10-ը՝ Վարդենիսի եւ 219՝ը Ճամբարակի տարածաշրջաններում:
Խոսրով Խլղաթյան



