Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Բունդեսթագի պատգամավորն Ադրբեջանի ագրեսիայի մասին իրազեկում է իր գործընկերներին ու տարբեր խմբակցությունների

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած հարձակումների առնչությամբ դեռևս ապրիլի 4-ին խորը մտահոգություն հայտնած ու հարձակումը դատապարտած Գերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը կարևորում է Գերմանիայի դերակատարությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Աշխատանքային այ ցով Հայաստանում գտնվող պատագամավորի հետ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ թեմայով:

-Որպես եվրոպական արժեքների կրող` պատրաստվո՞ւմ եք խոսել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության մասին, որն այդ երկիրնիրականացրեց իր իսկ կողմից սանձազերծած հարձակումների ժամանակ, երբ խոշտանգեցին ծեր խաղաղ բնակիչների, գլխատեցին զինվորականների:

-Թեման ես պարբերաբար բարձրաձայնում եմ ինչպես իմ գործընկերների շրջանում խորհրդարանում, այնպես էլ տարբեր խմբակցությունների, իշխող մարմինների ղեկավարների շրջանակներում: Թեմայի շուրջ քննարկումներ կան: Բացի այդ՝ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիր է, միգուցե նաև Գերմանիան և մեր արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեր խաղացին Ռուսաստանի ու Ամերիկայի շահերը այս հակամարտությունում որոշակի բալանսի բերելու հարցում, ու կարծես Գերմանիան կարողացավ խթանել, որ իրավիճակը հանդարտվի: Պետք է մարդկանց հասկացնել, որ գիտակցությունն ավելի կարևոր է, քան ուժը: Գիտակցումն ու փոխըմբռնումը շատ ավելին կարող են անել:

-Մարդկանց, այսինքն` ո՞ւմ:

-Այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին, այն մարդկանց, այն երկրին ու կողմին, որ սկսում է ագրեսիան:

-Խոսեցիք Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու մասինՀայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը ևսցանկալի են համարում Գերմանիայի գործուն մասնակցությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Առաջիկայում կարո՞ղ ենք ակնակալել տեսանելի քայլեր:

-Թեման կա, դրա մասին խոսվում է, թերևս դիտորդական կամ հետաքննիչ խմբեր լինեն, որոնք կարողանան որոշակի զեկույցներով իրազեկել, թե իրականում ինչ է կատարվում շփման գծում: Սակայն դա կյանքի կոչելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կան որոշակի շահեր, շահերի բախումներ: Մենք այս մասին խոսում ենք, տեսնենք ` ինչ ընթացք կստանա:

-Հայաստանն անընդհատ հայտարարել է, որ կողմ է այդ մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնում, այլև` չի ընդունում Մինսկի խմբի հեղինակությունը: Անգամ հայ չլինելով էլ կարող ենք նկատել, որ Ադրբեջանն այդ ձևով փորձում է տապալել բանակցությունները ու դիմել նախահարձակ քայլերի: Արդյոք դա Եվրոպան չի՞ տեսնում, չի՞ գիտակցում:

-Ինչպես ասացի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սա դժվար է, քանի որ դու չես կարող թելադրել, թե ինչպես պետք է ընթանա, ինչպես պետք է վարվեն կողմերը: Մենք նաև Ադրբեջանի հետ ենք խոսում, բանակցում, որ հետաքննության որոշակի մեխանիզմներ ներդրվեն:

-Հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն եղավ, բայց միևնույն է` մենք ամեն օր լսում ենք մեր զինվորների մահվան մասին, ովքեր իրենց հայրենիքն են պաշտպանում: Արդյոք սա Եվրոպայի համար ընդունելի՞ տարբերակ է և ոչ հասցեական գնահատականի արդյունք չէ՞:

-Ես հասկանում եմ` ինչ նկատի ունեք, սակայն ճնշում գործադրելու մեխանիզմները Եվրոպայի կողմից սահմանափակ են: Կա որոշակի սահման: Եթե համեմատելու լինենք, կարող եմ ասել, որ Ռուսաստանը թերևս ավելի մեծ գործիքներ ունի տարածաշրջանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Ես կարծում եմ, եթե Ռուսաստանն ու Եվրոպան այս առումով որոշակի համակարծության գան, միաբևեռ գործողություններով հանդես գան, ավելի լավ արդյունք կլինի:

Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանն ու Եվրոպան, եթե խոսեն իրար հետ, բանակցեն, շատ օգտակար միջոց կարող է լինել: Ռուսաստանի հետ պետք է երկխոսության մեջ լինել, կարծում եմ` մեր կանցլերը շատ լավ է այդ իմաստով գործում, երբ լավ բանակցություններ ունի Ռուսաստանի հետ: Բայց էլի եմ ասում` սա մեկ շաբաթվա գործ չէ, երկար աշխատանք է պետք ու համբերատարություն:

-Պարոն Վայլեր, պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

-Ցավոք այս անգամ չեմ կարող ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, սիրով կմեկնեի, բայց շաբաթ առավոտյան պետք է վերադառնամ Գերմանիա:

-Իսկ երբևէ եղե՞լ եք Արցախում:

-Ես երկու անգամ արդեն եղել եմ, շատ լավ մարդկանց ու հրաշալի երկրի հետ եմ ծանոթացել:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026