Իրականացվում է «Զինվորի ոգին՝ ամենքիս մեջ» ռազմահայրենասիրական ծրագիրը
SOCIETY«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի Գեղարքունիքի մարզային կենտրոնը նախաձեռնել է «Զինվորի ոգին՝ ամենքիս մեջե ռազմահայրենասիրական ծրագիրը, որի շրջանակում մարզի բոլոր ավագ դպրոցներում հանդիպումներ են անցկացվում դպրոցականների եւ ազատամարտիկների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Զինվորի ոգին՝ ամենքիս մեջե ծրագրի համակարգողի օգնական Գագիկ Ղարաբաղցյանը, վերջին օրերին տարբեր դպրոցների աշակերտների համար հանդիպումներ են անցնացվում ԵԿՄ Գավառի բաժանմունքի անդամ, Արցախյան ազատամարտի վետերան, այս տարվա ապրիլի սկզբներին վերստին կամավոր առաջնագիծ մեկնած Հովհաննես Միրիբյանի հետ: Հանդիպումներն անցնում են զրույցի, հարցուպատասխանների տեսքով: Հովհաննես Միրիբյանը դպրոցականների հետ կիսում է մարտում ունեցած իր ապրումները, խորհուրդներ տալիս, ներկայացնում հայ զինվորի իրական հերոսական կերպարը:
Ծրագրված 10 հանդիպումներից 7-ն արդեն անցկացվել են Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիկի, Ձորագյուղի, Սեւանի եւ Գավառի տարածաշրջաններում: Հանդիպումներ կանցկացվեն նաեւ բուհական կառույցներում, քոլեջներում:
«Հանդիպումները ոգեւորում են երիտասարդներին, երբ նրանք լսում են պատերազմի մասնակցի եւ նրա հերոս ընկերների անցած մարտական ուղու, ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինվորի դրսեւորած տոկունության եւ խիզախության մասին: Նրանք պատրաստակամություն են հայտնում կանգնել սահմանը պահող զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքըե,- նշեց Գագիկ Ղարաբաղցյանը:
«Ծրագրի փակումը նախատեսվում է իրականացնել Վահան գյուղի սահմանային զորամասում, որտեղ կկազմակերպվի համերգային միջոցառում, որին կմասնակցեն ծրագրին մասնակից դպրոցներից ընտրված 5-ական մասնակից: Եզրափակիչ մասում դպրոցականները երգ ու պարով կոգեւորեն զինվորներին, կշրջեն զորամասում, կճաշեն զինվորների հետ եւ մի օր կապրեն հայ զինվորի կյանքով, զինվորի կողքինե,-հավաստեց Արցախյան ազատամարտի մասնակից, հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը կամավորագրված Հովհաննես Միրիբյանը:
Խոսրով Խլղաթյան



