Ճապոնիայում շոգի պատճառով վեց մարդ է մահացել, հոսպիտալացվել է 3,2 հազար բնակիչ
SOCIETYՃապոնիայի տարածքի զգալի մասում հաստատված շոգի պատճառով հանգստյան օրերին մահացել է վեց, հոսպիտալացվել՝ ավելի քան 3,25 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքի տվյալներին, առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի, Սայտամայի, Այիթիի և Օսակայի պրեֆեկտուրաներում: Հոսպ իտալացվածների թվում կան մի քանի տասնյակ երեխաներ, 18 մարդ անգիտակից վիճակում է:
Օգոստոսի 2-ին մի շարք պրեֆեկտուրաներում ջերմաչափերի սյուները գերազանցել են 39 աստիճանի նշագիծը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 2-ին Կիոտոյում և Սայտամայի պրեֆեկտուրայում օդի ջեմասըիճանը կհասնի 37 աստիճանի, Նագոյա և Ֆուկուսիմա քաղաքներում՝ 36, Տոկիոյում՝ 35 աստիճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



