Գեղեցիկ մաշկ ունենալու համար պետք է պարզապես շատ ջուր խմել
LIFEԵթե ձեր դեմքի մաշկը չափազանց չոր է կամ հակառակը` շատ յուղոտ, ապա մի շտապեք գնալ թանկարժեք գեղեցկության սրահներ: Հատուկ մթերքների շնորհիվ դուք կարող եք գեղեցկացնել ձեր մաշկը հենց տնային պայմաններում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Այսպիսով` դեմքի մաշկի գեղեցկությունն ապահովող գլխավոր մթերքներից մեկը կակաոն է: Դրա բաղադրության մեջ բավականին ցինկ կա, ինչը ձեր մաշկը զերծ է պահում ցանից:
Շատ կարևոր է նաև նարնջի հյութը: Մեկ բաժակ նարնջի հյութը ապահովում է ձեր օրական վիտամինների պաշարը:
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս թեյասերներին օգտագործել հիմնականում կանաչ թեյ, քանի որ ի տարբերություն սովորական սև թեյի` այն պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ:
Մրգերից խորհուրդ է տրվում շատ ծիրան օգտագործել: Վիտամին Ա-ի պարունակության տեսանկյունից այս պտուղը գրեթե անգերազանցելի է:
Գեղեցիկ մաշկ ունենալու գլխավոր ու առաջին նախապայմանը, սակայն, սովորական ջուրն է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 2 լիտրից ոչ պակաս ջուր խմել, ինչը կազմում է մոտավորապես 10 միջին բաժակ:



