Արքայանարնջի օգտակար հատկությունների մասին
LIFEԱրմավը (արքայանարինջ) համաշխարհային «ճանաչում» է ձեռք բերել ոչ վաղ անցյալում։ Եվրոպայում այն սկսել են օգտագործել 19-րդ դարի վերջին։ Այն ժամանակ արմավի օգտակար հատկությունները նոր էին ուսումնասիրվում։ Այսօր հայտնի են արմավի բազմաթիվ օգտակար հատկություններ և գիտնականները խորհուրդ են տալիս այն անպայման ներառել սննդակարգում։
Հայտնի են արմավի առնվազն 10 օգտակար հատկությունները.
1. Արմավի մեջ կան վիտամիններ А և С, որոնք բարձրացնում են իմունիտետը և օգնում հեշտ հաղթահարել մրսածությունն ու հարբուխը։
2. Արմավի մեջ պարունակվող բետա-կարոտինը պաշտպանում է թոքերը, օգնում միզածորանային համակարգի հիվանդությունների դեպքում։
3. Արմավը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը մեծ դեր է խաղում ոսկրային համակարգի համար։
4. Արմավում շատ է երկաթը, որը շատ անհրաժեշտ է հղի կանանց։

5. Կարոտինը օգնում է լավացնել տեսողությունը։
6. Եթե դուք ստամոքսի խանգարում ունեք, կերեք արմավ և կզգաք թեթևացում։
7. Ճնշման հետ կապված խնդիրնե՞ր կան. կօգնի արմավը, որը կարգավորում է արյան ճնշումը։
8. Արմավը նաև կոսմետիկ միջոց է դեմքի կորյակների դեմ։ Արմավից կարելի է պատրաստել ահա այսպիսի դիմակ. խառնեք արմավի փափկեցրած խյուսը ձվի դեղնուցի հետ և քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին և կզգաք փոփոխություններ։ Արմավը կարելի է օգտագործել նաև մաշկի այրվածքների դեմ։

9. Արմավը լավ է ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Այն օգնում է հաղթահարել հոգնածությունը և դեպրեսիան։
10. Եվ վերջապես այն լավ լուծում է քաղցրասերների համար։ Փոխարինեք շոկոլադը կամ տորթը արմավով և ոչ միայն կհագեցնեք քաղցրի պահանջը, այլ նաև օրգանիզմին կտաք անհրաժեշտ վիտամիններ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



