Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Գերմանացի բժիշկները բարձր են գնահատում Արցախում վիրավորված զինծառայողների բուժումը

SOCIETY

Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից` հավելելով. «Տեղի մասնագետների ուղեկցությամբ բժիշկներն այսօր այցելեցին ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների առողջական վիճակը տեղում գնահատելու համար: Նրանք մեկառմեկ ծանոթացան վնասվածքաբանության և վերակենդանացման բաժանմունքում բուժվող բոլոր վիրավորների առողջական վիճակին, զննեցին բժշկական փաստաթղթերը, ռենտգեն-հետազոտության արդյունքները:

«Մեր այցելած երկու բժշկական հաստատությունում էլ հայ կոլեգաների միջամտությունը կատարված է բարձր մակարդակով: Չկա մի քայլ, մի կետ, որը հնարավոր էր ավելի լավ անել, քան արել են տեղի մեր գործընկերները»,- լրագրողների հետ զրույցում նշեց պրոֆեսոր Շվարցը:

«Մենք հնարավարություն ունեցանք ստանալ բժշկական  աշխատանքի հստակ պատկեր: Մինչև հիմա կատարվածբոլոր բուժական միջամտությունները շատ օպտիմալ են եղել: Ես ինքս, որպես մասնագետ, վիրավորների բուժումնայլ կերպ չէի կազմակերպի, քան արված է այստեղ: Ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, ապա այնանհատական է, և ես լավատես եմ այդ առումով»,- ասաց Յաշկեն` ընդգծելով, որ իրենք պատրաստ են և կանեն տղաների համար լավագույնը` լավ արդյունքներ ստանալու համար:

Պրոֆեսորները նշեցին, որ այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ դեռևս տեղում շարունակվեն վերականգնողական աշխատանքները: Գերմանացի մասնագետերին նաև հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը:

«Ներկա պահին առավել արդյունավետ է տարբեր երկրների մասնագետների այցերի ապահովումը, քանի որ դեռևսվիրավորներին տեղափոխելու կարիք չկա: Մենք անելու ենք առավելագույնը, և արդյունավետությունը պետք է լինիհիմնաքարը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ այս պահին շարունակվում են բուժական-վերականգնողական աշխատանքները, անգամ դեպքեր կան, երբ դեռ պայքար է տարվում կյանքի համար: Նախարարը հա յտնեց նաև, որ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները ևս պատրաստակամություն են հայտնել իրականացնելու ստորին վերջույթի վերականգնման և պրոթեզավորման կարիք ունեցող երկու վիրավորի բուժօգնությունը: Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ առաջիկայում նորից կժամանեն մասնագիտական այլ խմբեր, որոնք կքննարկեն տուժածների վիրավորվածությանն աստիճանը, նրանց բուժման եղանակները, ժամանակակից ախտորոշման ճշգրտությունը, վերականգնողական բուժման ամբողջ ընթացքը, ժամկետներն ու արդյունավետությունը:

Շրջայցին մասնակցում էր նաև հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Զորի Բալայանը, ում գնահատմամբ` երբ գերմանացին անգլերենով ասում է. «շատ լավ արդյունք է, ապրեք» մենք պետք է հանգիստ լինենք:  Եվ սա նշանակում է, որ մեր մասնագետները կարող են անել այնպես, որ մեր երեխաները ոտքի կանգնեն:  

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունում զինծառայողների ծնողների, Գերմանիայում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի մասնագետներն այցելել են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն,  վաղը այցելելու են ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում են ստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժած այլ վիրավորները»:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank