Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Մեր ընտանիքում գալիս է ռիսկային շրջան». Լուիզա Ղամբարյանն անկեղծանում է

INTERVIEW

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրը շուտով կբոլորի  11 տարին։ Լուիզան դեռահաս աղջկա հետ լեզու գտնելու իր մեթոդներն ունի։ Դերասանուհին, ով քանիցս նշել է, որ ամուսնական կյանքում շատ երջանիկ է, BlogNews-ի հետ խոսել է ոչ միայն դստեր և ամուսնու, այլև Սոֆի Դևոյանի հետ ընտանեկան մտերմության մասին։

   

-Լուիզա, Ձեր դուստրը շուտով կբոլորի 11 տարին։ Աղջիկները հիմնականում փորձում են նմանվել մայրիկներին, հաճախ նաև կրկնում են նրանց մասնագիտական ուղին։ Ձեր աղջինկն ի՞նչ հետաքրքրություններ ունի հիմա։

-Գաբրիելան էլ բացառություն չէ։ Ես այն մայրերից չեմ, ովքեր երեխաներին մեծացնում են իրենց «մասնագիտական փեշի» տակ։ Իմ երեխան չի մեծացել թատրոնի կուլիսներում, ներգրավվել բոլոր այն նախագծերում, որտեղ հնարավոր էր, բայց գենիտիկ կապն արվեստի հետ, իհարկե, կա։ Ի վերջո, նաև՝ աչքի առաջ իմ օրինակն ունի։ Ժամանակ առ ժամանակ նա ասում է, որ պիտի դառնա դերասանուհի, հետո՝ երգչուհի։ Ամուսնուս տատիկը եղել է ականավոր գրող, աղջիկս գրելու փորձեր էլ է անում ու երբեմն ասում է, որ, մեծ տատիկի պես գրող է դառնալու։ Մի խոսքով՝ դեռ շատ ցանկություններ ունի։ Եթե ես տեսնեմ, որ նա ոչ միայն ցանկություն ունի, այլև տվյալներ, ամեն ինչ կանեմ նրան օժանդակելու համար, բայց դրա համար դեռ մի քիչ շուտ է։

-Երեխայի դաստիարակությունը շատ պատասխանատու գործ է, ի վերջո, յուրաքանչյուր ծնող պատասխանատու է, թե իր երեխան ինչպիսին կդառնա։ Ձեր աղջկա մոտ արդեն դեռահասության շրջանն է, երբ երեխաներն ավելի կամակոր են դառնում։ Որպես մայր՝ բարդություններ ունենո՞ւմ եք։

-Իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Գալիս է ռիսկային շրջանը։ Ես շատ ուրախ եմ, որ աղջիկս, լինելով տան միակ երեխան, չունի այն բոլոր կարծրատիպային հատկանիշները, որոնք հատուկ են միայնակ երեխաներին։ Նա շատ մարդասեր է, պատրաստ է ամեն ինչը կիսելու։ Երբեմն դա նույնիսկ անհանգստացնում  է ինձ, վախենում եմ, որ նա կարող է տուժել դրանից, կյանքը շատ ավելի բարդ է։

Ինչ վերաբերում է տարիքային դրսևորումներին, որոնք հատուկ են թինեյջերներին, դժվար պահեր լինում են, երբ ես փորձում եմ իրեն համացանցից և իր թինեյջերական ֆիլմերից բերել դեպի ընթերցանություն, կենդանի շփում, ինձ հետ շփում, սակայն նա շատ հասկացող մարդ է և կարողանում եմ գտնել ելքը։ Փառք Աստծո, դեռ բարդություններ չեմ ունեցել։

-Գեորգի Կիմիչի հետ տարաձայնություններ ունենո՞ւմ եք երեխայի դաստիարակության հարցում։ Ի վերջո, մարդիկ որքան էլ ներդաշնակ լինեն, մինույնն է, կարող են տարաձայնություններ ունենալ, առավել ևս, որ ձեր միջև սերունդների տարբերություն կա։

-Իհարկե, դա բերում է նաև տարաձայնությունների, սակայն երեխայի դաստիրակության հարցում առաջ ավելի շատ էին տարաձայնությունները, հիմա՝ ոչ։ Հիմա մենք իրար վստահում ենք։ Եթե, օրինակ, ես բարկանում եմ, Գեորգին ավելի մեղմ է լինում, որպեսզի  երեխան չկոտրվի, ես էլ եմ թուլանում այն ժամանակ, երբ հայրն է ջղայնանում։ Այդ լուռ համաձայնությունն ու հարգանքը մեր միջև կա։

-Իսկ ինչի՞ շուրջ են լինում Ձեր տարաձայնությունները։

-Հիմնականում՝ քաղաքական, գաղափարային հարցերի։ Ես ավելի ըմբոստ եմ, ակտիվ, ծայրահեղ, ամուսինս շատ ավելի խորքային, գլոբալ ու հանգիստ է նայում հարցերին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես շատ ավելի ծայրահեղ էի, մեղավորների էի փնտրում, մի քանի օր առաջ նախաճաշի սեղանի շուրջ նույնիսկ զգացինք, որ համարյա լուրջ վիճել ենք ու նույնիսկ մեր տոները բարձրացրել, թեև անիմաստ։ Այս դեպքում մենք  չէինք վիճում, այլ մեր գաղափարները։

Ընտանեկան հարցերի շուրջ, մեծ հաշվով, տարաձայնություններ չենք ունենում։ Գեորգին հրաշալի մարդ է, հրաշալի ամուսին, իրենից դժգոհել կնշանակի ուղղակի ինչ-որ վատ բաներ փնտրել։ Ես չեմ ուզում փնտրել այն, ինչ կարելի է գտնել ցանկացած ընտանիքում։ Կյանքում ամեն ինչի կարելի է տարբեր տեսանկյուններից նայել. ես իմ ընտանիքում ուզում եմ տեսնել, լավն ու լուսավորը։

-Դուք բազմիցս նշել եք, որ շատ լավ հարաբերություններ ունեք Ձեր ամուսնու առաջին կնոջ՝ Սոֆի Դևոյանի հետ, սակայն շատերը չէին հավատում դրա ճշմարտացիությանը մինչև վերջերս վարեցիք Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնի» համերգային երեկոն։ Դա շատերի համար էր զարմանալի։ Ինչպե՞ս եղավ առաջարկը։

-Մենք ժամանակ առ ժամանակ ընտանիքներով շփվում ենք միմյանց հետ։ Խոսքը մեր, Սոֆիի և ամուսնուս որդու՝ Հովհաննեսի ընտանիքների մասին է։ Չեմ կարող ասել՝ շատ մտերմական հարաբերություններ ունենք կամ մի տուն ենք, սակայն մենք ունենք ընդհանուր շատ հարազատ բաներ՝ երեխաներ, ընդհանուր շատ հետաքրքրություններ։ Ամենակարևորն այն  է, որ այդ երեք ընտանիքների կանանցից յուրաքանչյուրը կայացած է և՛ իր ոլորտում, և՛ անձնական կյանքում. մենք մեկս մյուսին ատելու, չընդունելու խնդիր չունենք։ Մենք չենք ուզում դա դրոշակի պես ծածանել, որպեսզի ավելորդ PR չդառնա, բայց և չեմ կարող չասել, որ ամեն ինչ շատ նորմալ է։ Իսկ ո՞վ է ասել, որ անպայման պետք է հակասություն, թշնամանք լինի։

Սոֆին իմ մշտական հանդիսատեսն է թատրոնում, գալիս է իմ բոլոր պրեմիերաներին։ Նա անկեղծորեն գնահատում է իմ մասնագիտական աշխատանքը։ Սոֆի Դևոյանը հրաշալի պարուհի է, հայ պարարվեստում ունի իր ուրույն տեղը, և ես դա գնաատում եմ։ Առիթ եղավ, որպեսզի ես կարողանամ ցույց տալ իմ վերաբերմունքն իրեն՝ որպես պարուհի։ Եղավ առաջարկ, որին սիրով համաձայնեցի և կայացավ շատ ջերմ, կրետիվ, հումորով լի երեկո։

-Ձեր աղջիկ և ձեր ամուսնու թոռնուհին՝ Սոֆի Դևոյան կրտսերը, գրեթե հասակակակիցներ են։ Իրենք ի՞նչ հաճախականությամբ են շփվում, մտերի՞մ են։

-Տեսնելով իրենց մեծերի օրինակը՝ իրենք ինքնաբերաբար, շատ ջերմ են միմյանց հանդեպ։ Իրենց ոչ ոք չի սովորեցրել դա, ուղղակի միշտ տեսել են, որ մայրիկներն ու տատիկը շատ լավ հարբերությունների մեջ են։ Դա բերել է նրան, որ իրենք ինքնաբերաբար ընդունեն  միմյանց, ինչն ամենակարևորն է։ Իրենք մի սերնդակից են, բայց հասակակից չեն, Գաբին շուտով կդառնա 11, Սոֆկան՝ 15 տարեկան։ Հիմա  նրանք այնքան մտերիմ չեն, որքան, կարծում եմ, տարիներ անց կլինեն։ Ամեն մեկը հիմա իր դպրոցական ընկերները, խմբակերը, շրջապատն են կառուցում։ Տարիներ անց, կարծում եմ, իրար հետ շփվելու շատ ավելի մեծ ցանկություն և կարիք կունենան։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.