Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ կառավարությունը կողմ է ներմուծվող ապրանքների մասով մաքսանենգության ապաքրեկանացմանը

SOCIETY

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական և վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման և դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:

Վախթանգ Միրումյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունով նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով:

«Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը:

Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները: Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չ ափով: Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի , ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը: 

Իր հերթին, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ փաթեթն ունի երեք չլուծված հարց:

«Մեկը վերաբերվում է սահմանադրական նորմի համաչափությանը, երկրորդը՝ փաթեթով նախատեսված սանկցիաների համապատասխանությանը, համաչափության հինավորմանը, որը թույլ է արված,և երրորդը վերաբերվում է նոր հասկացությանն` արժանահավատ տեղեկությունների չորոշվածությանը,այսինքն` բավականաչափ պարզաբանված չէ, թե ինչ է»,- ասաց Սարգսյանը: Նա կարևորեց նախագծում առկա բացթողումների լուծումը մինչ Ազգային ժողով ներկայացնելը:

Իր հերթին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը հորդորեց այս պահին զերծ մնալ նման նախագծի ընդունումից, քանի որ Բելառուսում ևՂազախստանում նմանատիպ օրինագծեր չեն ընդունել և այնտեղ մաքսանենգության քրեականացումն ամբողջությամբ գործում է: Արձագանքելով` Միրումյանը նշեց, որ իրենք հիմք են ընդունել Ռուսաստանի մոդելը, որտեղ մաքսանենգությունն ապաքրեականացված է: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ փաթեթով ճիշտ հարց է լուծվում և կարևորեց հարցի շուրջ բոլոր շահագրգիռ մարմինների հետ քննարկումների անցկացումն ու միասնական կարծիք ձևավորելը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank