Հայտարարվել են աշխարհի ամենա «կանաչ» ավիաընկերությունները
SOCIETYԱշխարհի ամենա «կանաչ» ավիաընկերությունն Է ճանաչվել Է ֆիննական Finnair-ը, որն ամենաքիչն Է աղտոտում շրջակա միջավայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ինքնաթիռների կողմից ածխաթթու գազի արտանետումների վերաբերյալ 2014 թվականի տվյալները, որոնք առաջանում են վառելիքի այրումից: Ուորիքի համ ալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները վերլուծել են աշխարհի 20 խոշոր ավիափոխադրողների աշխատանքը: Ուսումնասիրության համառոտ արդյունքները հրապարակել Է Travel + Leisure հրատարակությունը:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ֆրեդերիկ Դալմանը, հայտարարել Է, որ Finnair-ին նման արդյունքների Է հաջողվել հասնել այն բանի շնորհիվ, որ ընկերությունը շահագործում Է բավականին նոր եւ Էկոլոգիական ինքնաթիռներ:
Վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել Է TAP Portugal պորտուգալական փոխադրողը, երրորդը՝ ավստրալական Virgin Australia լոուքոսթերը:
Հետազոտված ընկերությունների շրջանում ամենավատ արդյունքներն արձանագրել են ամերիկյան American Airlines-ը, Delta Airlines-ը եւ United Airlines-ը:
Հետազոտության հեղինակները ճշտել են, որ ներկայում միայն փոքր թվով ավիափոխադրողներ են տվյալներ հայտնում իրենց կողմից կատարվող արտանետումների վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ վերջին տասը տարվա ընթացքում ավիացիոն ճյուղն ընդհանուր առմամբ չի կարողացել նվազեցնել մթնոլորտի աղտոտման մակարդակը, թեեւ առանձին ընկերություններ այդ խնդիրը լուծելու ջանքեր Էին գործադրում: Դալմանը հավելել Է, որ այժմ ավիափոխադրողներին բաժին Է ընկնում մթնոլորտ բոլոր արտանետումների 2 տոկոսը, հետագայում, ինչպես սպասվում Է, այդ թիվը կաճի:



