Առաջիկայում կներկայացվեն հակամենաշնորհային օրենսդրական նախաձեռնություններ
POLITICSՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումից: «Դա ոչ մեկ և ոչ էլ երկու ամսվա խնդիր է: Սա քաղաքականություն է, որ որդեգրվում է, և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքներն այժմ իրականացվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Մինասյանը: Ըստ նրա՝ այդ նախագծները կհրապարակվեն, կլինեն լայն քննարկումներ, կհնչեն գնահատականներ նաև օրենքների կիրառման վերաբերյալ:
Հարցին՝ արդյոք այդ օրենքների ընդունումից հետո մենաշնորհներ չե՞ն լինի, նախարարը պատասխանեց, որ խոսքը գնում է արհեստական մենաշնորհների կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին: Լինելու են այս տիպի երևույթների վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ:



