Փողոցային նկարիչները Սերվանտեսի պատվին կնկարազարդեն Մադրիդի շենքերը
SOCIETYԻսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են անսովոր կերպով բարելավել քաղաքի տեսքը եւ միաժամանակ նշել Միգել դե Սերվանտեսի(1547 – 1616) մահվան 400-ամյա տարելիցը:
Ղեկավարվելով այս մտադրությամբ՝ քաղաքային խորհուրդը հավանություն Է տվել Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության առաջարկությանը՝ կերպարանափոխելու որոշ մունիցիպալ շենքերի պատերը՝ դրանք զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ենթադրվում Է, որ քաղաքի տարբեր շրջաններում նկարիչներին իրենց հռչակավոր հայրենակցի փառաբանման համար կտրամադրվեն մայրաքաղաքի իշխանություններին պատկանող շուրջ 20 շենքեր: Մադրիդի քաղաքապետարանի պատվիրակ Սելիա Մայերը նշել Է, որ պատերի նկարազարդմամբ կզբաղվեն փողոցային նկարիչները, որոնց կօգնեն շրջանների բնակիչները: Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը, մասնավորապես, կօգնի բարելավելու քաղաքի գրավչությունը զբոսաշրջիկների շրջանում:
Ամբողջ թագավորությունում այս տարվա ընթացքում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ՝ կապված գրողի մահվան 400-ամյա տարելիցի հետ: Առանձնապես շատ մշակութային իրադարձություններ են ծրագրված Ալկալա դե Էնարես քաղաքում, որտեղ ծնվել Է Սերվանտեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



