Շատ կցանկանամ` աղջիկս լավ ձայն ունենա ու երգի. Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր և ապագա ծրագրերի մասին
LIFELife.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Նրա հետ խոսել ենք փոքրիկ դստեր եւ ակտիվ աշխատանքային գործունեություն վերադառնալու ծրագրերի մասին:
Անուշիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ողջ ժամանակն անցկացնում է 7 ամսական դստեր հետ, այդ իսկ պատճառով ակտիվ աշխատանքային գործունեությանը վերադառնալը փոքր-ինչ ձգձգվում է.
«Փոքրիկս արդեն 7 ամսական է, նրա ծնունդից մինչ այսօր գրեթե ողջ օրն իր հետ եմ անցկացնում ու իր խնամքով զբաղվում: Դեռ ստաբիլ աշխատանքի չեմ վերադարձել, կարծես չէր ստացվում, քանի որ պարզապես չէի կարողանում երկար ժամանակով հեռու գտնվել նրանից, բայց պետք է հայտնեմ, որ շատ-շատ շուտով կշարունակեմ ելույթներ ունենալ իմ խմբի տաղանդավոր երաժիշտների հետ. վերադարձիս անհամբերությամբ եմ սպասում»,- պատմեց երգչուհին, բայց չցանկացավ կոնկրետ ժամկետներ կամ ծրագրերի հետ կապված մանրամասներ նշել, մինչեւ դրանք իրականությանը մոտ չլինեն:
Շարունակությունն այստեղ:



