Ազատվեք տարիքային բծերից, կնճիռներից, մաշկի ավելցուկային յուղից 1 շաբաթում
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ըստ Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի, տարիքային բծերի առաջացման հիմնական պատճառը արևի ճառագայթների երկարատև ազդեցությունն է։ Տարիքային սև բծերն ու կետերն առաջանում են բոլոր տեսակի մաշկ ունեցող մարդկանց մոտ, քանի որ 40 տարեկանից հետո մաշկն այլևս չի կարողանում արագորեն վերականգնվել։
Կան բազմաթիվ կրեմներ, որոնք պարունակում են քիմիական տարրեր և կարող են անգամ վնասակար լինել առողջության համար։ Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք կարող են օգնել նվազեցնել կամ կանխել տարիքային բծերը, կնճիռները։
Եթե արդեն իսկ առկա են այս խնդիրները, ապա այն ամբողջությամբ վերացնելու համար պետք է լինել համբերատար, քանի որ ժամանակ է պահանջվում։
Ներկայացնում ենք դիմակ, որը բավական արդյունավետ է և բաղադրիչները հասանելի ու մատչելի են։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 1 կիտրոնի հյութ և վարսակ։
Պատրաստման եղանակը
Խառնել 2 բաղադրիչները, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Դիմակը քսել մաքուր մաշկին։ Պահել այն 20 րոպե և լվացվել։
Վարսակը բացում է մաշկի ծակոտիները և ներծծում ողջ կեղտը։ Դիմակից հետո մաշկը կլինի առավել մաքուր։ Կիտրոնի հյութը գունաբացում է մաշկը, հեռացնում է տարիքային կետերը և ավելցուկային յուղը։ Այն նաև ամրացնում է մաշկի ծակոտիները և կանխում կեղտի ներթափանցումը։
Կիտրոնի հյութի մեջ առկա վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է և կնճիռները դարձնում է անտեսանելի, քանի որ խթանում է կոլագենի արտադրությունը։



