Օրվա բաղադրատոմս. Կիտրոնով ու հատապտուղներով տորթ
LIFEԲաղադրամասեր՝
3 հատ դեղնուց
5 հատ սպիտակուց
210 գրամ շաքարավազ՝ 160-ը դեղնուցին, 50-ը սպիտակուցին
140 գրամ ալյուր
60 գրամ բրնձի ալյուր
80 մ բուսայուղ
150 մլ չիչխան՝ նախապես պատրաստել պյուրե
Աղ
2 գդալ փխրեցուցիչ
Կրեմ՝
360 գրամ 20 տոկոսանոց թթվասեր
1 տուփ խտացրած կաթ
1 կիտրոն
100 գրամ թարմ հաղարջ
2 ճ. գ. պիստակ
Պատրաստման եղանակ՝
Դեղնուցը շաքարավազի հետ հարել։

Ավելացնել չիչխանի պյուրեն, բուսայուղը։

Փխրեցուցիչն ու 2 տեսակի ալյուրը միախառնել ու ավելացնել ընդհանուր զանգվածին։

Սպիտակուցը մի պտղունց աղի ու համապատասխան քանակի շաքարավազի հետ հարել։

Մաս-մաս ավելացնել դեղնուցի զանգվածին։
.png)
Թխել ջեռոցում 180 աստիճանով։



Կրեմ՝
Կիտրոնի հյութը քամել, կեղևը քերել։

Թթվասերը հարել խտացրած կաթի հետ՝ ընթացքում ավելացնել կիտրոնի հյութն ու քերած կեղևը։

Խմորի առաջին շերտը քերել, խմորը բաժանել 3 շերտի։

Առաջին շերտին քսել կրեմը, շարել հատապտուղները, դնել 2րդ շերտը։

Կրկին քսել կրեմը, զարդարել քերած մանրացրած խմորի կտորներով, իսկ կենտրոնում՝ պիստակով։






