Մեկնարկել է «Հայոց լեզվի» քննությունը. դիմորդների թիվը կրճատվել է 400-500-ով
SOCIETY«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից այսօր՝ հունիսի 5-ին, միասնական քննություն է հանձնում մոտ 7000 դիմորդ։ Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, որը Երեւանի պետական համալսարանում ներկա էր միասնական քննությանը։
Մելիքյանի խոսքով՝ դիմորդների թիվը կրճատվել է 400-500-ով, որը սակայն նրա պնդմամբ, նորմալ է։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ-ում գտնվող՝ միասնական քննության քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը հայտնեց, որ իրենց մոտ քննություն է հանձնում 239 դիմորդ, որից բացակա են 12-ը։
«Նորմալ ընթանում է քննությունը, բջջային հեռախոսներ քիչ են հավաքել, իսկ ականջակալներ ընդհանրապես չեն բերել դիմորդները»,- ասաց նա։
Նշենք, որ այս առարկայից քննություն հանձնում են 34 քննական կենտրոններում, որից 14-ը միայն Երեւանում է։
XX



