Ինչպես հայտնի դառնալ Instagram-ում
LIFEInstagram-ում արագ հայտնի դառնալու մի քանի կանոն:
1. Գլխավոր նկար. այն պետք է լինի գրավիչ և հետաքրքիր, քանի որ մարդիկ առաջինն այդ նկարն են տեսնում ձեր անվան կողքին: Եթե նկարը հետաքրքրեց, կսկսեն հետևել ձեր էջին:
2. Բաց էջ: Եթե ցանկանում եք Instagram-ում շատ հետևորդներ ունենալ, ապա ոչ մի դեպքում մի փակեք ձեր պրոֆիլը:
3. Ինքներդ հետևեք: Որպեսզի շատ հետևորդներ ունենաք, բնականաբար, ստիպված եք ինքներդ այլոց էջերին follow անել:
4. Ոչ սփամին: Երբեք միանգամից մի քանի նկար մի հրապարակեք ձեր էջում: Այդպես նկարները կկորչեն` առանց շատ հավանությունների արժանանալու:
5. Ակտիվություն: Որքան հնարավոր է շատ մեկնաբանություններ թողեք տարբեր էջերի լուսանկարների տակ, որպեսզի այդ կերպ գովազդեք ձեր էջը:
6. Եվ վերջում, աշխատեք իսկապես լավ ու հետաքրքիր լուսանկարներ հրապարակել, և հետևորդներն իրենք կգտնեն ձեզ:



