Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Զինված ուժերում պաշտոնանկությունները միտված են կառավարման համակարգի բարելավմանը. Օհանյան

SOCIETY

Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Ազգային ժողովում  պատգամավորների հետ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին:

«Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն»,- նշեց Օհանյանը:

Լրագրողի հարցին՝ նրանք պաշտոնանկ են արվել քառօրյա պատերազմի ընթացքում բացթողումների՞ համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, խնդրում եմ ավելորդ հարցեր մի տվեք»:

Անդրադառնալով պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցին՝ նախարարը նշեց, որ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու:

«Նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ: Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննության անցկացման շրջանակներում: Այդ գործունեությունը կանոնակարգված է, և բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր, որոնց ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են:

Իսկ ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական և այլ առավելություններից: Բանակն այն կառույցը չէ, որ ինքնուրույն միջոցառումներ չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- հավելեց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև ԼՂ-ում պաշտոնանկությունների մասին հարցին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանության բանակը լիարժեք կատարել է իր առջև դրված խնդիրը՝ թույլ չտալով հակառակորդին որևէ առավելության հասնել: «Եթե դուք իմանաք՝ ինչ է նշանակում պաշտպանություն, ինչ է նշանակում պաշտպանության խորքում համապատասխան մարտավարական գործողություններ, ապա չեք հարցին՝ կա՞ն պաշտոնանկություններ, թե՞ չկան: Պաշտոնանկությունները նախ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խնդիրն է, և երկրորդ, եթե ժողովուրդը բանակի հետ միասին հերոսություններ է արել ու կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Խորհուրդ կտայի փառաբանել այն տղաներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են և ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»,- եզրափակեց նախարարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Ալիկ Միրզաբեկյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել նաև  Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League