Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 մանկապարտեզի հարակից տարածքում ընթանում են զբոսայգու կառուցման աշխատանքներ: Արմենակյան փողոցին հարող տարածքի ընդհանուր բարեկարգումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Նախ կապամոնտաժվի այգու ոռոգման ցանցը, փողոցի կողմից կվերակառուցվ ի ցանկապատը, կկառուցվեն հիմնական ճեմուղիներն ու մշակութային միջոցառումների բեմահարթակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքների 2-րդ փուլում կբարեկարգվի հենապատը, կվերատեղադրվեն բազալտե աստիճանները, կկառուցվի քարե պարիսպ: Այգու տարածքում կձևավորվեն նոր սիզամարգեր, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ ու ցայտաղբյուր: Այգին կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ: Այն կամբողջանա աշնանը:



