Թբիլիսիի կենդանաբանական այգին 100-ից ավելի նոր կենդանիներ կստանա
SOCIETYԱնցյալ տարի հեղեղումներից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին մայիսի վերջին 100-ից ավելի նոր կենդանիներ կստանա Եվրոպայի տարբեր քաղաքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է հաստատության տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
«Ավելի քան 100 կենդանիների ենք սպասում եվրոպական երկրների տարբեր քաղաքներից: Դրանց թվում շատ են այն կենդանիները, որոնք դեռ չեն եղել Թբիլիսիի կենդանաբանական այգում, օրինակ՝ այծեղջերու եւ երկու տեսակի կապիկ»,-լրագրողներին հայտարարել Է Գուրիելիձեն:
Նրա խոսքով՝ կենդանիներին տեղ կհասցնեն մայիսի վերջին, եւ նրանց համար նոր մեծավանդակներն արդեն պատրաստ են:
Սաստիկ տեղատարափը, որն ուղեկցվում Էր կարկուտով ու քամիով, Թբիլիսիում մոլեգնել Է 2015 թվականի լույս հունիսի 14-ի գիշերը: Դրա հետեւանքով վնասվել Էին բնակելի տներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, մայրաքաղաքի կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջովին ավերվել Էր: Այգու 600 կենդանիներից ողջ Էր մնացել կեսից Էլ պակասը: Առանձին կենդանիներ, այդ թվում՝ գիշատիչներ, հայտնվել Էին փողոցում: Դրանց մի մասին հաջողվել Էր ժամանակավորապես քնեցնել եւ վերադարձնել կենդանաբանական այգի, մի քանիսին հարկ Էր եղել գնդակահարել: Ավելի ուշ Թբիլիսիի կենդանաբանական այգո ւն օգնելու ցանկություն են հայտնել աշխարհի բազմաթիվ կենդանաբանական այգիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



