Դադարեցվել են Մալաթիա-Սեբաստիայի շրջանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները
SOCIETYՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները դադարած համարելու մասին:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից համարել դադարած»:



