Գիտական հասարակայնությունը նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80- ամյակը
SOCIETYՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ գիտական հասարակայնությունը և մտավորականությունը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մայիսի 4-ին շնորհավորական ելույթներով հանդես եկան Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից- անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպական կառույցների ղեկավարներ: Մարտիրոսյանին շնորհավորական ուղերձներն են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր երկրների գիտական ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալական ելույթում հատուկ ընդգծեց, որ իր կայացման գործում նշանակալից դեր են ունեցել աստղաֆիզիկոս ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության և կրթության ու երկրի ռազմարդյունաբերության զարգացման գործում: Նա հիմնել էէլեկտրամագնիսական ալիքի գերբարձր հաճախականությունների տարբեր տիրույթներում քվանտային ուժեղարարների ստեղծման համար անհրաժեշտ նոր ակտիվնյութերի ուսումնասիրության գիտական նոր ուղղություն, ռելաքսացիոն հավանականությունների վրա հիմնված ակտիվ բյուրեղների ուժեղարարային բնութագրերիորոշման նոր մեթոդ և այդ մեթոդի վրա հիմնված իրականացրելէ պարամագնիսական բյուրեղների բազմակողմանի հետազոտություններ: Ռադիկ Մարտիրոսյաննառաջարկել և գործնականում իրականացրել Õ § քվանտային ուժեղարարների արդյունավետության մեծացման նոր եղանակներ:
Մարտիրոսյանը զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրենի և տնօրենի, ԵՊՀ ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնները: Ավելիքան 200 գիտական աշխատանքների, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է: Նրա գիտակազմակերպական ու մանկավարժականգործունեությունն արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյանհեղափոխություն» և «Պատվո նշան» շքանշանների:



