Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Սպառողին հնարավորություն կտրվի էլեկտրաէներգիայի օրական ծախսին հետևել առցանց

SOCIETY

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագիրը: Ինչպես հանձնաժողովի նիստում նշեց ընկերության սակագնի ձևավորման բյուջետային վերահսկողության բաժնի պետ Արմեն Գևորգյանը, ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 19 մլրդ 895 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2016 թվականի ներդրումային ծրագրի միջոցները հիմնականում ուղղվելու են հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, ինչպես նաև առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը:

«Ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել այն, որ ընկերության հաշվեկշռում գտնվող էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը հիմնականում կատարվել է 1960-1970-ական թվականներին, և դրանց զգալի մասը շահագործվում է ավելի քան 50 տարի: Դրանց միջին մաշվածությունը, ըստ անկախ մասնագետների գնահատականի, գերազանցում է 80 տոկոսը: Այս խնդիրների լուծումներից է կախված բաշխիչ ցանցերի հուսալի աշխատանքը»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ ներդումների արդյունքում սպառողին հնարավորություն կտրվի էլեկտրաէներգիայի օրական ծախսին առցանց հետևել: «Այն սպառողներին, ովքեր չունեն կապի ժամանակակից միջոցներ առցանց հետևելու համար, ընկերության կողմից կտրամդրվեն սարքավորումներ, և ամեն սպառող կարող է հստակ իմանալ իր ծախսի չափաբաժինը: Եթե ունեք համակարգիչ, ինտերնետ, ապա կարող եք ծախսած էլեկտրաէներգիայի ծավալներին հետևել առցանց: Այդ ծրագիրը նախատեսվում է մինչև տարվա վերջ ներդնել երկու թաղամասերում` Սարի թաղում և Էրեբունիում: Հինգ տարվա ընթացքում բոլոր մեր բաժանորդները կունենան նման հնարավորություն»,-ասաց Արմեն Գևորգյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրամատակարարման ցանցի բարելավումը:  78 շենքի 225 մուտքերում կիրականացվեն ցանցի բարելավման աշխատանքներ: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ այդ հարցում պետք է աշխատեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ:   

Արդյո՞ք այս ներդրումային ծրագիրը կարող է ազդեցութունը թողնել էլեկտրաէներգիայի սակագնի վրա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ սակագինը մի քանի գործոններով է հաշվարկվում:

«Սպառողի համար սակագնի վրա ազդեցություն կգործի, թե ոչ, դա ընկերության լիազորությունների շրջանակում չէ, բայց կարող եմ ասել, որ այդ ներդրումն իրականացնելը  մեր մարժայի վրա ազդեցություն կթողնի 0,6 դրամի չափով, բայց վերջնական սակագինը ձևավորվում է ոչ միայն վերջնական մարժայից, այլ նաև ուրիշ գործոններից, դրանց հանրագումարում, ինչու չէ, կարող է նաև սակագինը նվազել»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ հոսանքանջատումների խնդրին: «Հոսանքանջատումների տևողության ու դրանց հաճախակիության նվազեցումը շատ կարևոր է: Իրականում հոսանքի անջատումները լուրջ խնդիր են հասարակության համար: Եթե առանձին անհատներն այդ անջատումներից լուրջ վնասներ չեն կրում, ապա նույնը չենք կարող ասել ընկերությունների պարագայում: Այդ անջատումները նրանց լուրջ վնաս են հասցնում, հետևաբար պետք է աշխատել, որ անջատումների դեպքերը հասցվեն նվազագույնի»,-ասաց Ռոբերտ Նազարյանը:  

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank