Yerevan, 10.November.2025,
00
:
00
BREAKING


Ում է ուղղված ԼՂՀ-ն ճանաչելու սպառնալիք-մեսիջը

BLOG

Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես տարօրինակ մտքերի մեջ եմ ընկել, ընկերներ: 
... Ուրեմն, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ ձևեր են թափում, թե պատրաստվում են: 
Եթե ձևեր են թափում` այդպիսով քաղաքական շանտաժի պես մի բան կիրառելով միջնորդների և միջազգային հանրության հանդեպ, որ վերջիններս իբր զսպեն հարևան պետության ռազմաքաղաքական ախորժակը, ինձ թվում է` դա կարող է չաշխատել: 
Այդպիսի մի բան էր "եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, մենք կճանաչենք Ղարաբաղը" տարիներ շարունակ հնչեցված սպառնալիքը: Դա հո ազերիներին ուղղված չէր? Դա ուղղված էր, կարծում եմ, նրանց, ովքեր դեպքերի այդպիսի զարգացման պարագայում հայտնվելու էին անհարմար վիճակում` միջնորդական առաքելության համանախահագ երկրներին ու մասնավորապես` Ռուսաստանին, որն ուներ նախադեպը` Աբխազիան և Օսեթիան, և չէր կարողանալու առանձնապես հաջող մանրևել ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչման դեպքում:

Դա չաշխատեց. Ադբրեջանը սկսեց ռազմական գործողություններ, թեև դրանք շատ փորձառու զինվորականների կողմից գնահատվեցին` որպես "разведка боем":

Հիմա ում է ուղղված ԼՂՀ-ն ճանաչելու սպառնալիք-մեսիջը` չեմ կարողանում լավ ընկալել. Ադրբեջանի՞ն, էլի համանախագահների՞ն (ու առաջին հերթին` էլի ՌԴ-ին) , լայն իմաստով` միջազգային հանրություն կոչվող ամորֆ և "կարապ-խեցգետին" հավաքականի՞ն, որի անդամների մեծագույն մասը թքած ունի Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, թե՞ ներքին աուդիտորիային?

Էլի հարց է առաջանում. եթե մերոնք իրոք ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ինչ է հետևելու դրան` պատերազմից բացի? Քանզի ճանաչելով ԼՂՀ-ն` Հայաստանն ասում է, որ բանակցելու բան չունի, Ադրբեջանն էլ կասի` ես էլ այդ պայմաններում աշխատել չեմ կարող/չեմ ուզում, իսկ դրա այլընտրանքը պատերազմն է: 
Հիմա իրոք այնպիսի պահ է ` պատմական, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ և այլ փոփոխականների այնպիսի բարենպաստ համադրություն է ստեղծվել, որ մեր իշխանությունները համարում են, որ իսկական պահն է մեծ պատերազմի համար? 
Սա էլ չեմ հասկանում:

Բացի այդ, չեմ հասկանում` ով է ճանաչելու ԼՂՀ-ն` ՀՀ-ից բացի? 
Եթե Ռուսաստանի պես աշխարհաքաղաքական հսկան չկարողացավ անցկացնել Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումը և նրան, ըստ էության, չսատարեցին, չճանաչեցին անգամ ռուսական ազդեցության գոտում գտնվող երկրները (ճանաչել են միայն Նիկարագուան, Վենեսուելան և ինչ-որ անհասկանալի Նաուրու, որոնք երևի Աբխազիայի ու Օսեթիայի տեղն էլ կարգին չգիտեն ու ոչ մի գործ այս կողմերում չունեն` քաղաքական, տնտեսական և այլն...) , մենք ինչպես ենք անցկացնելու ԼՂՀ ճանաչումը? Հզոր և ամենակարող սփյուքի մասին, խնդրում եմ, չհիշեցնել. դրանով թող զբաղվի Հրանուշ Հակոբյանը... Սփյուռքը Իրավական Հետևանք ունեցող բան կարողանար անել Ղարաբաղի հարցով` հաստատ վաղուց էր արել...

Չի դառնալու արդյոք ԼՂՀ ճանաչումը Հայաստանի համար այնպիսի մի անտանելի բեռ, ինչպիսին դարձավ ՌԴ համար Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչումն ու Ղրիմի վերադարձը? Արդյոք մեր երկրի վրա պատժամիջոցներ չեն կիրառվի? Արդյոք մենք լուրջ խնդիրներ չենք ունենա միջազգային կառույցներում` ձայնի իրավունքից զրկում, համագործակցության ծրագրերից հեռացում և այլն...? Մենք կկարողանաք դիմանալ սանկցիաների և միջազգային ճնշման? 
ԵՎ Մեր երկրի ղեկավարությունն ունի արդյոք այդ ամենի համար անհրաժեշտ լեգիտիմության, վստահության, միջազգային հեղինակության ռեսուրսները? (Այստեղ կարելի է ժպտալ...)

Ինչ-որ տարօրինակ հարցեր են ծագում ինձ մոտ: ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՍՐԱՆՑ և ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ: Ես էլ կուզեի ունենալ...
.... Սիրելի ընկերներ, ես հասկանում եմ, որ հիմա` հետպատերազմյան ու միաժամանակ նախապատեարազմական (լեզուս չորանա) այս ժամանակներում "սիրուն չեն նայվում" նման հարցադրումները.... Բայց, ամեն դեպքում, ինձ մոտ դրանք առաջանում են:

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives