Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Լրագրողական նոր սերունդը՝ մամուլի ազատության, ազդեցության և դերակատարման մասին

INTERVIEW

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Past.am-ը զրուցել է նոր սերնդի մի քանի լրագրողների հետ և պարզել՝ ի՞նչ են նրանք մտածում մամուլի ազատության, ազդեցության և դերակատարման մասին:

Newsbook.am կայքի լրագրող Նաիրա Հարությունյանն ընդգծեց. «Նախ՝ ասեմ, որ մամուլի ազատության համար պետք է պայքարենք մենք՝ լրագրողներս: Այսօր դաշտում շատ են տարբեր կազմակերպություններ, որոնք պայքարում են լրագրողների իրավունքների, մամուլի ազատության համար: Բնավ նպատակ չունենալով կասկածի տակ դնել նրանց գործունեությունը` ուզում եմ պնդել, որ մեր ազատության համար բոլորից լավ հենց մենք կարող ենք պայքարել: Անդրադառնալով բուն հարցին՝ ասեմ, որ մամուլի ազատությունն ամեն մեկը մեկնաբանում է իր ընկալածի չափով: Դրա բնութագրումն ինձ համար կոնկրետ այսպիսին է՝ մամուլն ազատ է այնքանով, որքանով ազատ է մեր երկիրն ու որքանով գործում են մեր օրենքները»: Նաիրայի խոսքով՝ հասարակության մոտ կարծիք ձևավորող ամենաազդեցիկ գործիքը մամուլն է և մտածել, որ մի օր այն կարող է դառնալ ոչ ազդեցիկ, այս պահին մի քիչ դժվար է:

Ըստ նրա՝ չնայած վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են քննադատությունները մամուլի հասցեին, սակայն ժամանակը հղկում է ամեն ինչ՝ իրական մամուլը մնում է իր տեղում, պատվիրված մամուլը՝ իր: «Կարծում եմ, որ ժամանակը կաշխատի պրոֆեսիոնալիզմի օգտին, իսկ անորակը դուրս կմնա մրցակցությունից: Իհարկե, ես չեմ փորձում պնդել, թե մեր ասպարեզում խնդիրներ չկան, դաշտը կատարյալ է, պարզապես վերջին ժամանակահատվածում որոշակի միտում է նկատվում լրագրողների գործը նսեմացնելու ուղղությամբ, որն արդարացած չէ: Միգուցե այս կերպ հասարակության մոտ փորձ է արվում թուլացնել մամուլի ազդեցությունը: Եվս մեկ դիտարկում, որ կցանկանայի անել: Շատ կարևոր է, որ յուրաքանչուրս մեր քայլերով փորձենք ոչ միայն պահպանել, այլ ավելի բարձրացնել մամուլի ազդեցիկության գործոնը: Երբ բոլորիս առաջնային խնդիրը դառնա միայն հանրային շահերը սպասարկելը, ապա շատ հարցեր կլուծվեն ու շատ խնդիրներ կհաղթահարվեն նաև մեր ասպարեզում»,- հավելեց Նաիրա Հարությունյանը:

Lurer.com-ի լրագրող Նելլի Ավետիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանում մամուլը չկարգավորված է: Ըստ նրա՝ մամուլի ազատության անվան, առհասարակ, ազատության անվան տակ հայհոյում են, վիրավորում և պարզապես գրում այն, ինչ ցանկանում են: Նրա խոսքով՝ մամուլի ազատությունը հանգեցրել է լրատվական անարխիայի: Նելլի Ավետիսյանը նշում է, որ այս հարցում իր լուրջ դերը խաղաց նաև բլոգային լրատվությունը, որը մի քանի տարի է՝ արդեն ավելի լուրջ ազդակ է, քան բուն լրագրությունը:

«Մարդն իր բնակարանից, իր համակարգչի առաջ նստած և՛ լրագրող է, և՛ լրատվամիջոց: Սոցիալական ցանցերում կան օգտատերեր, որոնց հետևողների քանակը մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան որոշ թերթերի տպաքանակին. այ սա ազատություն է»,- կարծիք է հայտնում Նելլին:

Անդրադառնալով մամուլի ազդեցությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Պետք է տարբերակել մի հանգամանք: Այսօրվա մամուլում առկա է 2 տեսակ լրագրություն. 1-ին տեսակը, ցավոք սրտի, նախատեսված է ներքին լսարանի համար: Կան հոդվածներ, որոնք հասարակությանն ընդհանրապես հետաքրքիր չեն, սակայն դրանք գրվում են ամեն օր, դրանք հիմնականում քաղաքական մեսիջների, միմյանց փնովելու կամ PR-ի համար են նախատեսված: Այս տեսակ լրագրությունն ակնառու է օր-օրի շատացող լրատվականներում: Ամեն քաղաքական ուժ, նաև շատ անհատներ ունեն իրենց սեփական լրատվականները, որոնցով ոչ թե հասարակությանն իրազեկելու խնդիր են լուծում, այլ նախատեսված են սեփականատիրոջ քաղաքական շահերի համար: Կա լրագրության մի այլ՝ հիմնական տեսակ, որի պատվիրատուն հասարակությունն է և գրում է այն, ինչ հետաքրքիր է քաղաքացուն: Ազդեցիկ է մամուլը բոլոր ոլորտներում, կան հարցեր, որոնք այսօր պարզաբանվում են մամուլի միջոցով»:

Shabat.am-ի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում կա խոսքի և մամուլի ազատություն, բայց դա ավելի շատ խորհրդանշական դեր ունի: Նա նշեց, որ խոսքը, մամուլը, լրատվությունը` որպես հանրային կառավարման համակարգի մաս, զրկված է հանրային որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից:

«Չբացառելով մի քանի դեպք, երբ խնդիրն ընկալում են և պարտավորվում օրենքի սահմաններում լուծումներ տալ, մնացած մասով մամուլը չունի բավարար լծակներ իշխանության վրա ազդեցություն թողնելու համար, քանի որ նույն իշխանական լծակները այսօր ղեկավարում են Հայաստանի մեդիայի մեծ մասը և իրենց իսկ քմահաճույքներով և ինչ -ինչ հարցեր չկիսելուց կարողանում են ազդեցություն ունենալ իրենց իսկ կադրի վրա։ Մամուլի ազատության վիճակը վատթարագույն է Հյուսիսային Կորեայում, որին հաջորդում են Թուրքմենստանը և Ուզբեկստանը, չմոռանանք նաև մեր թշնամի երկրի մամուլի մասին, որ տասնյակ լրագրողներ կան այսօր անազատության մեջ այն պատճառով, որ տպագիր մամուլում ներկայացնում են ալիևյան ռեժիմի իրականության մասին։ Ինչպես քաղաքագետն իրավունք չունի վերլուծել ցանկացած քաղաքական իրավիճակ՝ էմոցիաներով և սեփական շահերից ելնելով, այնպես էլ պետք է լինի մամուլը, իսկ Հայաստանում գործում է իշխանական և ընդդիմադիր ուժերի շահերը ներկայացնող լրատվամիջոցներ, ինչը հակասում է ազատ մամուլին։

Իրականություն է, որ այսօր լրատվական դաշտն ուղղակի հնարավոր չէ համեմատել այն իրավիճակի հետ, որ կար տարիներ առաջ, երբ որոշ հեռուստաընկերություններում արգելված հյուրերի և թեմաների ցուցակներ կային, այժմ դա վերաբերում է մի քանի անձանց: Հաճախ հասարակության անդամները չեն կարողանում իրենց խնդիրները լուծել պատկան մարմիների՝ նախարարությունների, դատարանների կամ այլ կառույցների հետ: Այս պարագայում մարդիկ երբեմն դիմում են ԶԼՄ-ների օգնությանը, մենք բարձրաձայում ենք խնդիրը՝ շատ դեպքերում հասնելով հաջողության: Իհարկե, լավ կլիներ, որ նման խնդիրներ չառաջանային, սակայն բացթողումների դեպքում մենք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, կարողանում ենք պետական մարմիններին ևս մեկ անգամ հիշեցնել և զգացնել տալ չորրորդ իշխանություն դերն ու նշանակությունը»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանը, շնորհավորելով գործընկերների տոնը, նշեց. «Օրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկեց Մամուլի ազատության 2016 զեկույցը, որտեղ Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում 139-րդն է,այսինքն՝ իր դիրքերը բարելավել է: Բայց սա ես որպես առաջընթաց չեմ համարում: Տպավորություն է, որ եթե այսօր բազմաթիվ լրատվական կայքեր են բացվել և ով ինչ ուզում, գրում է, ապա դա խոսում է ազատ մամուլի մասին, բայց միայն այն, որ դեռևս ՀՀ-ում իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս բողոքի ակցիաների ժամանակ բռնի ուժով բերման են ենթարկվում լրագրողներ, արդեն խոսում է ազատության որոշակի սահմանափակումների մասին: Անկախությունից հետո մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, որը նաև հիմա էլ որոշ չափով պահպանվել է, խոսքի, մամուլի ազատությունն է: Չենք կարող չփաստել, որ այսօր շատ լրատվամիջոցներ գրում են այն, ինչ ուզում են և ինչպես ուզում են, որը ոչ միշտ է ճիշտ: Ցավով եմ նշում, որ բացվել են որոշ «լրատվական կայքեր», որոնց դժվար է լրատվամիջոց անվանելն ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որոնք, մեղմ ասած, մամուլն իջեցնում են ամենացածր մակարդակի՝ ապականելով ողջ լրատվական դաշտը: Սա ազդում է նաև մեր աշխատանքի վրա, մեր քաղաքացիների մոտ ձևավորվում է անվստահություն լրագրողների նկատմամբ, նրանք նաև կարծում են, որ եթե հարցազրույց ես վերցնում, վերջում պարտադիր պետք է վճարեն, ինչն իրոք ամոթալի է»:

Տաթև Խաչատրյանը փաստում է, որ շատերն ազատությունը շփոթում են սանձարձակության հետ՝ համարելով, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի կամ ցանկացած մեկի «պորտը» կարողանում են «տեղը դնել», ուրեմն ազատ են: ««Պորտը տեղը դնելու» փոխարեն կարելի է ուղղակի ճիշտ հարց ձևակերպել և ստանալ քո ցանկացած պատասխանը: Դա է այսօր պակասում մեր մամուլում եւ հակառակը՝ գերակշռող է դառնում «պորտը տեղը դնող» լրագրությունը: Սրա հետ կապված դեռ լուրջ անելիքներ կան: Լուրջ մամուլում հրապարակված շատ նյութեր իրենց ազդեցությունը թողնում են հասարակության վրա և կարծիք ձևավորող ամենաազդեցիկ գործոնն է, ուստի մեզ տրված չէ սխալվելու հնարավորություն»,- իր խոսքը եզրափակեց Տաթև Խաչատրյանը:

Լևոն Փանոսյան

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.