Միջնորդներն այսօր խնդիր ունեն պատերազմը կանգնեցնելուց հետո չհարձակման մասին եռակողմ պայմանագիր կնքել
BLOGՏիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջնորդներն այսօր խնդիր ունեն ոչ թե Արցախյան հակամարտության լուծման տարբերակներ առաջարկել, այլ կանգնեցնել պատերազմը և լավագույնը, ինչ կարող են առաջարկել, պատերազմը կանգնեցնելուց հետո չհարձակման մասին եռակողմ պայմանագիր կնքելն է:
Եթե կողմերը և միջնորդներն իսկապես ցանկանում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, ապա պետք է բարի լինեն և իրենց ժողովուրդներին երաշխավորեն դա: Իսկ դա էլ արվում է իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ ստորագրելով: Չհարձակման մասին պայմանագրի ստորագրում նշանակում է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի չեզոքացում:
Միայն դրանից հետո է հնարավոր խոսել մնացած երկու սկզբունքի' տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների շուրջ համաձայնության գալու մասին: Այդ պայամանագրի գառանտ պետք է կանգնի Մինսկի խումբը:
Ով հրաժարվի այդ պայմանագրից, նա էլ ագրեսոր է և պատերազմ է ուզում: Այդ դեպքում խնդիրը պետք է լուծվի պատերազմով' մինչև կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիա: Բայց Ադրբեջանը դրան էլ չի գնում: Ուրեմն ստացվում է, որ այսպես շարունակելու դեպքում «տարօրինակ» պատերազմի ստատուս քվոն կհավերժացվի: Մանրամասները' հոդվածում:



