Ավստրալիայում հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են գտել
SOCIETYRio Tinto ավստրալա-բրիտանական կոնցեռնի աշխատակիցները Արեւմտյան Ավստրալիայի Արգայլի հանքում հայտնաբերել են հազվագյուտ մանուշակագույն ադամանդ. աճուրդում դրա արժեքը կարող Է գերազանցել 4 մլն դոլարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2,83 կարատ քաշով ադամանդը, որը հայտնի Է որպես «մանուշակագույն Արգայլ», գլխավոր իրը կդառնա Argyle pink diamonds ընկերության ամենամյա աճուրդներում: Դրա ստույգ արժեքը դեռ պետք Է որոշվի: Ինչպես ճշտում Է Australian հրատարակությունը, ենթադրվում Է, որ գնորդները պատրաստ կլինեն մեկից մինչեւ երկու միլիոն դոլար տալ 1 կարատի դիմաց:
Rio Tinto-ում հայտնել են, որ հանքում աշխատանքի 32 տարվա ընթացքում ամենամյա աճուրդներում հաջողվել Է ներկայացնել միայն 12 կարատ մշակված մանուշակագույն ադամանդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



