Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերվել Է երեք մոլորակ, որոնց վրա կարող Է կյանք լինել
SOCIETYԱստղագետները հայտարարել են Արեգակնային համակարգին համեմատաբար մոտ գտնվող երեք մոլորակների հայտնաբերման մասին, որոնց վրա կարող Է կյանք լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողներն իրենց աշխատանքը հրապարակել են Nature հանդեսում: Նրանց տվյալներով՝ երեք մոլորակները, որոնց վրա կարող Է կյանք հայտնաբերվել, գտնվում են Երկրից 39 լուսային տարի հեռավորության վրա՝ TRAPPIST-1 համակարգում, որը գտնվում Է Ջրհոսի համաստեղությունում, դարչնագույն թզուկի մոտ:
Բելգիայի Լիեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքով՝ աստղագետների առջեւ այժմ բացվում Է բացառիկ, աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին հնարավորությունը կյանքի քիմիական հետքեր հայտնաբերելու Արեգակնային համակարգի սահմաններից դուրս:
Դա հնարավոր Է, որովհետեւ հայտնաբերված մոլորակները բավականաչափ մոտ են գտնվում Երկրին, եւ դրանց մթնոլորտները հնարավոր կլինի վերլուծել արդի տեխնլոգիաների միջոցով:
Լուսանկարը`Reuters



