Հոլիվուդում անցկացվել է «Այցելիր Հայաստան, այն գեղեցիկ է» էսսեների մրցույթ
SOCIETYՀարյուրից ավելի հյուրեր ապրիլի 28-ին մասնակցել են «Այցելիր Հայաստան, այն գեղեցիկ է» (Visit Armenia, It Is Beautiful) էսսեների չորրորդ մրցանակաբաշխությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը: Նշվում է, որ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Կալիֆոռնիայում`Հոլիվուդում: Էսսեների մրցույթին մասնակցել են ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները, որոնք գրել են հայերեն կամ անգլերեն էսսեներ և ներկայացրել իրենց մտքերը, թե ինչու են ցանկանում այցելել Հայաստան: Էսսեները լցված չեն եղել միայն հայրենասիրական գաղափարներով, այլև պարունակել են հայաստանյան խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ:
Մրցանակաբաշխության արարողությանը հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի օրհներգերը. մասնակիցները հարգել են Արցախում և Սիրիայում զոհված անմեղ հայերի հիշատակը: Արդյունքում 11 պատանիների աշխատանքներ լավագույնն են ճանաչվել, և նրանք արժանացել են մրցանակների: Առաջին տեղը զբաղեցրել է Rose and Alex Pilibos հայկական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արենի Չորբարջյանը, երկրորդը` Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանի սանՄեղրÕ « Աշեկյանը (9-րդ դասարան ), իսկ երրորդը` Clark Magnet ավագ դպրոցի աշակերտ Թալիշ Բաբայանը (12-րդ դասարան):



