Ամերիկյան զբոսանավն ընդհատել Է նավարկությունը 97 մարդու թունավորման պատճառով
SOCIETYԱմերիկյան Disney Wonder զբոսանավը հարկադրված Է եղել դադարեցնելու ճանապարհորդությունը նավում ստամոքսային գրիպ հիվանդության բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Associated Press գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է Հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնի մասնագետներին, ընդհանուր առմամբ հիվանդացել են 92 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ՝ նավում գտնվող գրեթե 3700 հոգուց: Մարդկանց մոտ նկատվել Է փսխում: Նրանք մեկուսացվել են իրենց նավախցիկներում:
Ի վերջո հանրանավը, որն ապրիլի 27-ին դուրս Էր եկել Մայամիից եւ ուղեւորվել Բահամյան կղզիներ, մայիսի 1-ին հարկադրված Է եղել վերադառնալ նավահանգիստ:
Թե հատկապես ինչն Է հանգեցրել հիվանդության բռնկման եւ ինչպես Է այն տարածվել նավում, այժմ պարզում են մասնագետները՝ ծովային ճամփորդության կազմակերպիչ-ընկերության աշխատողների հետ համատեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



