ԱՄՆ-ում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի Լին Անդերսոնը
SOCIETYԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Լին Անդերսոնը: Այս մասին հաղորդել է երգչուհուն ընտանիքը:
Անդերսոնը մահացել է Նեշվիլ քաղաքի (Թեննեսիի նահանգ) հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր թոքաբորբի ախտանշաններով: Մահվան պատճառը եղել է սրտի կանգը:
Անդերսոնն իր առաջին ալբոմը (Ride, Ride, Ride) թողարկել է 19 տարեկանում եւ իր վրա սեւեռել քննադատների ուշադրությունը՝ ստիպելով խոսել քանթրի ոճի նոր աստղի մասին:
Սակայն իրական հաջողություն նրան բերել է 1970 թվականի թողարկած Rose Garden սինգլը, որը 7 երկրներում գլխավորել է հիթ-շքերթները: Հենց այդ երգն էլ նրան «Գրեմմի» մրցանակ է բերել:
Ընդհանուր առմամբ, երգչուհին 33 ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ 2015 թվականին:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



