Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների գրեթե վեց հազար զինծառայողներ են մասնակցում մայիսի 2-ին Էստոնիայում սկսված զորավարժություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
«Գարնանային փոթորիկ» վարժանքներն այս տարի խոշորագույնը կդառնան ՆԱՏՕ-ի համար: Դրանցում, բացի ընդունող երկրից, գործի կդրվեն Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները:
Էստոնիայի երկնքում թռիչքներ կկատարեն ամերիկյան F-15 կործանիչները, CH-47 Chinook ուղղաթիռնները, V-22 Osprey կոնվերտոպլանները, Լեհաստանի ռազմաօդային ուժերի Սու-22 կործանիչները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի օդուժի Eurofighter Typhoon կործանիչները:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



