Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մասնավոր սեկտորում աշխատանքային օրենսդրության խախտումները բազմաթիվ են. փաստաբան

INTERVIEW

 Աշխատանքային իրավունքների խախտումներն առավել շատ նկատվում են մասնավոր հատվածում:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ փաստաբաննների պալատի փաստաբանհանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը:

«Մասնավոր սեկտորում աշխատանքային օրենսդրության խախտումները բազմաթիվ են, վիճակը շտկելու անհրաժեշտություն կա: Մասնավոր սեկտորում գործատուները փաստացի ավելի շատ լիազորություններ ունեն, քան պետականում: Խախտումներ արձանագրվում են հիմնականում փոքր և միջին  ձեռնարկատիրական գործունեություն իրականացող տնտեսավարողների շրջանում:  Հանդիպող խախտումներից է աշխատողներին չգրանցելը, այնինչ բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն: Աշխատողների մի ստվար զանգված աշխատում է առանց գրանցման: Լինում են դեպքեր, երբ աշխատակազմը մասնակի է գրանցված»,-ասաց հանրային պաշտպանը:

Աշոտ Նուրիջանյանը նկատեց, որ, ցավոք, աշխատողները նորմալ են վերաբերվում այդ երևույթին, մինչդեռ հենց աշխատողները պետք է ձեռնամուխ լինեն և պարտավորեցնեն գործատուին, որ իրենց հետ կնքվի աշխատանքային պայմանագիր: Հանրային պաշտպանը տեղեկացրեց, որ աշխատանքային պայմանագիր չկնքելն արդեն հանգեցնում է օրենսդրական մի շարք դրույթների  խախտմանը: Աշխատողը չի կարողանում օգտվել օրենքով սահմանված իրավունքներից` կապված արձակուրդի, հավելյալ աշխատաժամանակի համար վճարվելու և այլ հարցերի հետ:

Գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Շուշանիկ Բարսեղյանը նշեց, որ աշխատողները չեն տիրապետում իրենց իրավունքներին, պարտավորություններին: Եթե չեն տիրապետում, ապա չեն կարող հետևողական լինել և պայքարել իրենց իրավունքների համար: Ինչ վերաբերում է աշխատողներին չգրանցելուն, ապա Շուշանիկ Բարսեղյանը նշեց, որ դա անընդունելի է, սակայն գործատուները գնում են այդ քայլին, որովհետև հարկային բեռը բավական բարձր է:

«Պետական հատվածը բյուջեից է գումար ստանում և աշխատողին թաքցնելու խնդիր չունի: Աշխատավարձերի վրա հարկային բեռը բավական բարձր է, որը պետք է վճարի գործատուն, դրա համար գործատուն և աշխատողն ավելի հարմար են գտնում փոխադարձ համաձայնության գալ և չկնքել աշխատանքային պայմանագիր»,-ասաց Շուշանիկ Բարսեղյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նման դեպքերում շատ դժվար է գործատուի խախտումը գտնելը:

«Եթե գործատուն և աշխատողը փոխհամաձայնության են գալիս, ապա վերահսկող մարմնի գործը դժվարանում է: Որքան էլ օրենսդրությունը բարելավվի, համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, միևնույն է նման դեպքերում, երբ կա փոխհամաձայնություն կողմերի միջև, խնդրի լուծումն ավելի բարդանում է»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ բարձրացրեց վերահսկող մարմնի արդյունավետության խնդիրը: «Ժամանակին գործում էր Աշխատանքի պետական տեսչություն, կար համապատասխան օրենսդրություն, բայց այժմ այն վերակազմավորվել է և գործում է Առողջապահական պետական տեսչության հետ միրավորված, Առողջապահական պետական տեսչության անվան ներքո»,-ասաց Բորիս Խառատյանը:

Չնայած եղած խնդիրներին՝ բանախոսները նկատեցին, որ աշխատողների շրջանում տարեցտարի նկատվում է իրավագիտակացության բարձրացում, ինչը հանգեցնում է նրան, որ ավելանում են աշխատանքային իրավունքների հետ կապված դատական վեճերը: 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System