Մի հիմար քար է գցում փոսը, մյուսներն էլ փոխարեն հանեն այն կամ չնկատեն, մի հատ էլ իրենք են լցնում փոսն
BLOGՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեկ էլ տեսար որոշ քաղաքական «գործիչներ», պատգամավորներ, պետական պաշտոնյաներ մի այնպիսի բան կասեն, որ ջուրը կգցեն երկրի ղեկավարների, դիվանագետների և մյուսների կատարած՝ երևացող և աներևույթ ահռելի աշխատանքն ու կփչացնեն ամեն ինչ:
Այ մարդ ոչ բարով բախտ է վիճակվել հասել եք այդ դիրքին, գոնե ֆայմեք խելոք դեմք ընդունեք, մի խոսացեք ու սթրվեք տեղներդ: Պետք չեն մեզ ձեր սուրճի, ռաբիս քեֆերի, նարդու սեղանի մակարդակի «խորիմաստ» մտքերն ու «խելացի» դատողությունները:
Հասարակությունն ու լրագրողներն էլ են հետաքրքիր, մի հիմար քար է գցում փոսը, մյուսներն էլ փոխարեն հանեն այն կամ չնկատեն, մի հատ էլ իրենք են լցնում փոսն ու դրանով վերջապես գլխի գցում մեր հարևան տուպոյ ոչխարներին, որոնք ի տարբերություն մեզ դարձել են ավելի զգույշ ու շրջահայաց քան մենք:
Իսկ մերոնք բլթացնում են ամեն ինչ, մոռանալով, որ դրանով թիկունքից հարվածում են մեր սահամանում կռվող զինվորներին…
Բլթացնողներն ու այդ բլթերին շախ տվողները, այդ հիմար արտահայտություններն ակամա «ռասկրուտկա» անողները պետք է մշտապես հիշեն, որ մենք պատերազմող երկիր ենք և բոլորի տեսադաշտում՝ թե′ մեր թշնամու, թե′ միջազգային հանրության…



