Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Պարգեւատրվեցին մարտական առաջադրանքը փայլուն կատարած գումարտակի զինծառայողները

SOCIETY

ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս այցելեցին եւ մարտական  առաջադրանքի փայլուն  կատարման  համար աչքի ընկած գումարտակի սպաներին ու զինվորներին պարգեւատրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի եւ Սեւան ի տարածքի  մի շարք համայնքների ղեկավարներ:Հանդիսավոր  միտինգը բացվեց Տերունական աղոթքով եւ զորամասի հոգեւոր սպասավոր Էդուարդ սարկավագ  Սեփանյանի խոսքով: «Սիրելի հայ զինվորներ, հերոսները ծնվում են քաջասիրտ մարդկանց համարձակությունից: Դուք եք այսօրվա հերոսները: Ձեր մասին խոսելու են սերունդները, դուք աշխարհին ապացուցեցիք, թե ով է խիզախ հայը»,-մերօրյա քաջերին  դիմեց զորամասի հոգեւոր սպասավորը:

«Այսօր հաղթական օր է մեզ համար, մեր մարտական ընկերների համար, ովքեր պատվով ու փառքով ընդունեցին մարտահրավերը եւ հաղթանակած դուրս եկան կենաց-մահու գոտեմարտում: Գլուխ ենք խոնարհում մեր բոլոր մարտական ընկերների սխրանքների առաջ, ովքեր ընկան հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մենք, այո, կորցրեցինք մեր ընկերներին, բայց չկորցրեցինք ամենաթանկը՝ հայրենիքի սահմանները եւ պահպանեցինք մեր հողը, խոսքը եւ վճիռը: Շարունակենք լինել քաջ ու միաբան, որ կարողանանք ապահովել մեր սրբազան հողի տեւական խաղաղությունը»,-ասաց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Հովհաննես Սարդարյանը:

«Մեր ժողովրդի ստեղծագործ ուղին հոգեւոր լույսից է գոյացել: Թուրքը, ով դարեդար ձգտել ու ձգտում է մեր ոչնչացմանը, այս անգամ թերագնահատեց  մեր ուժը: Այսօր մեր բանակը մեր գոյության գլխավոր գրավականն է, որը պիտի շարունակենք փայփայել մեր ձեռքերով, կրել մեր հոգում, ուժ ու զորություն տանք նրան: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք քաջ ու հրաշալի սերունդ, անկոտրում կամքի տեր սպաներ ու զինվորներ, ովքեր կռեցին հերթական փայլուն հաղթանակները: Կրկին փառք ու պատիվ ձեզ»,-Հայոց բանակի մարտիկներին դիմեց Եղեգնուտի միջնակ արգ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը:

«Սիրելի զինակից ընկերներ, մեր հավաքում ուզում ենք ոգեկոչել Տիգրան մեծին, ով ստեղծեց ծովից ծով Հայաստան, մենք ուզում ենք ոգեկոչել Վարդան Մամիկոնյանին, Սարդարապատի ճակատամարտի հերոսներին,Արցախյան գոյամարտի հաղթանակը կռողներին: Մենք պետք է արժանիորեն շարունակենք մեր հերոս հայրերի փառապանծ ուղին մեր քաջությամբ ու համախմբվածությամբ»,-ծառայակից ընկերներին դիմեց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Մուշեղ Սիմոնյանը:

Առավել հատու եւ հստակ էր Գումարտակի հրամանատարփոխգնդապետ Կամսար Հարությունյանի խոսքը. «Մեր գումարտակն անթերի կատարեց իր մարտական հանձնարարությունը: Այսուհետ էլ մենք պատրաստ ենք մարտական ցանկացած հանձնարարության՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, որը ձեռք է բերվում հայ զինվորի կռած հաղթանակներով»,-շեշտեց Կամսար Հարությունյանը:

«Սիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման  համար: Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից  հետո մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն անառիկ  պահելու գաղափարը: Դուք ապացուցեցիք, որ հայի ոգին հզոր է, հայ զինվորը՝ անպարտ: Նա սահմանի վրա անվրեպ խոցում է նավթադոլարներով ձեռք բերված ադրբեջանական տանկերն ու մարտական ուղղաթիռները եւ թշնամուն ապացուցում, որ իրեն ոչ մի ուժ չի կարող հաղթել: Թշնամու հարձակումն աշխարհով մեկ համախմբեց հայ ազգը, եւ ձեր թիկունքն այսօր ամուր է մեր համախմբմամբ: Ձեր կողքն են ողջ Գեղարքունիքի մարզը, Հայաստանն ու Սփյուռքը: Մենք հպարտանում ենք ձեզնով, խոնարհվում ձեր սխրանքների ու փառքի առաջ»,-իր խոսքը Հայոց բանակի մարտիկներին ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի անունից ձեզ եմ փոխանցում  շնորհակալական խոսքերը՝ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Դուք եք այսօրվա հերոսները, որ անվեհեր մարտնչել եք թե գիշերային, թե ցերեկվա մարտերում: Ոչ մեկդ չի նահանջել ոչ մի քայլ, ոչ մեկդ չի թողել մարտի դաշտը: Դուք ձեր հաղթական ու քաջարի գործողություններով համախմբեցիք մեր ժողովրդին, եւ ձեր հաղթանակը ոչ միայն կայացել է ռազմի դաշտում, այլ նաեւ ազգի ոգին բարձրացնելու եւ հզորացնելու ուղղությամբ: Այսօր մնք շատ ավելի հզոր ենք, քան մեկ ամիս առաջ»,-հանդիսավոր միտինգը եզրափակեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Միտինգի ավարտին զինծառայողները մարտական հանձնարարության ընթացքում ցուցաբերած արիության համար պարգեւատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով եւ դրամով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց հինգ, դրամով՝ քսան զինծառայողի: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրով պարգեւատրեց տասնհինգ եւ դրամով՝ քսան զինծառայողի: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը քաղաքապետի պատվոգրով պարգեւատրեց  տասնհինգ եւ դրանով՝ հինգ զինծառայողի: Ծովակի գյողապետ Գարիկ Հակոբյանը Ծովակի, Մեծ Մասրիկի, Ախպրաձորի, Լճավանի, Վանեվանի, Տորֆավանի, Տրետուքի, Նորակերտի եւ Արփունքի գյուղապետարանների կողմից դրամական պարգեւներ հանձնեց տասներկու զինծառայողի: Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ Լճաշեն համայնքների կողմից աջակցության կարգով զորամասին տրվեց երկու հարյուր զույգ կոշիկ եւ երկու հազար տուփ ծխախոտ:

Հանդիսավոր միտինգն ավարտվեց Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական  համերգով, որի ժամանակ ռազմական պար բռնեցին գումարտակի հերոսացած զինվորները:

Խոսրով Խլղաթյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League