Կցանկանամ, որ արցախյան պատերազմին մասնակցած հայրս վերածնվի որդուս միջոցով. Մարինա Խաչատրյան
SOCIETYՏարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքի կարուսել» մանրապատումների շարքը հեռուստադիտողներին շատ դերասանների ծանոթացրեց: Նրանց շարքում էր նաեւ դերասանուհի Մարինա Խաչատրյանը, ով վերջին տարիներին էկրաններին չի երեւում: Նրան շատ փոքրիկ դերով հանդիպեցինք միայն վերջերս «Դոմինո» սիթքոմի շրջանակներում, որից հետո դերասանուհին իմացել է բարի լուրի մասին՝ շուտով նա կրկին կմայրանա:
Էկրանային լռության եւ առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ բալիկի հետ կապված երազանքների մասին Life.panorama.am-ի հետ զրույցել է Մարինա Խաչատրյանը:
«Վերջին տարիներին շատ առաջարկներ եմ ունեցել, ինքս էլ ավելի շատ մտածում էի թատրոնում մշտական աշխատանքի մասին, պարզապես ակտիվ աշխատանքային գործունեությունս պլանավորել էի գարնանը, բայց բոլորովին վերջերս ինձ համար անսպասելի ու երջանիկ անակնկալ եղավ՝ սպասում եմ երկրորդ բալիկիս: Ճիշտ է՝ դեռեւս չէինք պլանավորել, որ երկրորդ բալիկ կունենանք, բայց երջանիկ ենք, որ նա հայտնվում է մեր կյանքում շատ անսպասելի, հուսամ՝ նրա ծնունդով էլ անսպասելի հաջողություններ կգրանցվեն մեր ընտանիքի համար»,- ծիծաղելով պատմեց դերասուհին:
Շարունակությունն այստեղ:



