Օբաման Հիլարի Քլինթոնին կատակով անվանել է ապագա նախագահ
INTERNATIONAL NEWSՍպիտակ տանը` թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է՝ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանելով երկրի նախագահի պաշտոնում իր իրավահաջորդ: Այս մասին հաղորդում է ABC-ն:
«Հաջորդ տարի մեկ ուրիշը կանգնած կլինի այստեղ, այս նույն տեղում. կարելի է միայն ենթադրել, թե ով կլինի այդ կինը»,- ասել է Օբաման:
Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին ամեն տարի ելույթ է ունենում ԱՄՆ նախագահը, որի ժամանակ նա ոչ պաշտոնական միջավայրում հյուրերի հետ կատակում է տարբեր թեմաներով:
ԱՄՆ նախագահը չի մոռացել նաև իրեն վերաբերող կատակների մասին: «Ութ տարի առաջ ես երիտասարդ էի՝ իդեալիզմով և եռանդով լի: Այժմ ես գորշ եմ, ճերմակած: Սկսվել է իմ օրերի հետհաշվարկը մինչև իմ մահը»,- ասել է Օբաման:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



