ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին քայլեր ձեռնարկել Ասադի կողմից հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգված է Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակով, հաղորդում է Ria Novosti-ն: Այդ կապակցությամբ նա հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Սիրիայում հատուկ հանձնակատար Ստաֆֆան դե Միստուրայի և սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովի ղեկավար Ռիադ Խիջաբի հետ:
Քերրին նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը Հալեպում շարունակում են սրել հակամարտությունը՝ հետևելով խաղաղ բնակիչներին և հրադադարի մասնակիցներին և կոչ է արել Մոսկվային քայլեր ձեռնարկել, որպեսզի Ասադի ռեժիմը դադարեցնի խախտումները, որոնք կատարվում են հատկապես օդակին հարվածների տեսքով:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



